«Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝ քննիչի պարտականությունն է հիմնավորել խափանման միջոցի կիրառումը, այն էլ՝ այդպիսի ինտենսիվ խափանման միջոցի դեպքում։ Բայց նիստերն ընթանում են այն տրամաբանությամբ, որ պաշտպանության կողմն է պայքարում ազատության կանխավարկածը հաստատելու համար։ Իրավական առումով, կարծում եմ, պաշտպանության կողմի փաստարկները բավականին ամուր են, այլ հարց է, որ դրանք հաշվի չեն առնվում,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Կուրեղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






