Թրամփյան գործելակերպը լրջորեն հարվածել է երկու հումանիտար գիտաճյուղերի հեղինակությանը․ Գարիկ Քեռյան

3 Հունվարի, 2026

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա, ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով:

Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ նա իսկապես անկրկնելի է ԱՄՆ նախագահների շարքում: Բայց ես ցանկանում եմ նշել, որ թրամփյան գործելակերպը լրջորեն հարվածել է երկու հումանիտար գիտաճյուղերի հեղինակությանը: Նախօրոք հայցում եմ իմ բոլոր լավ բարեկամ և իմ կողմից շատ հարգված սոցիոլոգների և իրավաբանների ներողամտությունը:

2016 թ. ընտրություններում Թրամփը Հաղթեց Հիլարի Քլինթոնին: Մինչ այդ սոցիոլոգիական բոլոր հարցումների և հետազոտությունների համաձայն Քլինթոնի հաղթանակը կասկած չէր հարուցում: Ասում են, որ սոցիոլոգիան առավել զարգացած է ԱՄՆ-ում: Լավ հիշում եմ, ընտրություններից հետո գրում էին սոցիոլոգիայի հեղինակազրկման մասին:

Վենեսուելայի վրա հարձակումը վերջակետ դրեց նաև միջազգային իրավունքի որպես գիտաճյուղի գոյության մասին երկարատև բանավեճին, որն իհարկե նոր չեր և երեսուն տարուց ավելի քննադատության թիրախ էր: Երևի, թե նույն հարցականն այսօր կախված է նաև «ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն», «սահմանների անխախտելիություն», «միմյանց ներքին գործերին չմիջամտելու», «հակամարտությունների խաղաղ կարգավորման և ուժ չկիրառելու» միջպետական հարաբերությունների հելսինկյան սկզբունքների գլխին:

Միակ ճիշտ հայեցակարգը որն անսասան մնում պետությունների ծագման և գոյատևման հինգհազարամյա պատմության ընթացքում, դա «ուժն է ծնում իրավունքը» հայեցակարգն է»:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և  Սևանա լճի  ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական...

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությունը քրեորեն պատժելի արարք է, իսկ կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը: Ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ և հիշեցնում, որ իրավապահ մարմինները նման...

Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան

Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թաթան պետական միջոցառում երգելու 1 րոպեի համար 1 միլիոն դրամից ավելի գումար է ստանում: Բա այս ֆոնին պատգամավորը գոնե օրական այդքան չստանա՞: Նախագահ, վարչապետ, նախարար, ի՞նչ սուտի...

Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակագործակցել Կովկասում. Ֆիդան

Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակագործակցել Կովկասում. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նիստին։ Ֆիդանը ելույթ է ունեցել նաև «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակին» նվիրված թեմայով քննարկմանը։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները պահպանվել են՝ չնայած...

Ծառատունկը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, պետք է զարգանա․ Տիգրան Աբրահամյան

  «Երեկ «Ուժեղ Հայաստանը» գտնվում էր Տիգրանաշենում և խորհրդանշական ծառատունկ անցկացրեց։ Գիտեք, ծառատունկը կյանքի նշան է, և այդ ծառատունկը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, Տիգրանաշենը պետք է զարգանա։ Ինչ վերաբերում է...