Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներ են․ Քեռյան

28 Մարտի, 2026

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրանի դեմ ԱՄՆ/Իսրայել դաշինքի սանձազերծած պատերազմից անցել է մոտ երեք շաբաթից էլ ավելի և արդեն երևում են ակնհայտ իրողություններ, որոնք ամերիկյան ստրատեգները չկանխատեսեցին: Առաջին — տապալվեց Մերձավոր Արևելքում նախկինում փորձված և հաջողությամբ ավարտված սցենարը: Եկանք, հրթիռակոծեցինք, ղեկավարությանը ոչնչացրինք, երկրում ոտքի հանեցինք հակաիշխանական/կրոնական/էթնիկ/սեպարատիստական ուժերին, կազմավորեցինք լոյալ/հնազանդ իշխանություն և փառքով ավարտեցինք: Այս սցենարը իրագործվեց Իրաքում, Լիբիայում, կարելի ասել նաև ժամանակային ավելի մեծ ժամանակահատվածում նաև Սիրիայում: Երկրորդ — Իրանը հռթիռակոծվեց, կորցրեց իր առաջնորդներին, բայց ցույց տվեց պետական կառավարման չտեսնված ճկունություն: Սպանված ռազմաքաղաքական ղեկավարներիը փոխարինվում են նորերով վայրկյանների ընթացքում: Նույնիսկ դժվար է ասել, թե հիմա ով է Իրանի կառավարման բուրգի գլուխը: Երրորդ — տարածաշրջանի բոլոր պետությունները բացահայտ կամ թաքուն դժկամությամբ են վերաբերվում ահռելի կորուստների հանգեցնող պատերազմին: Չորրորդ — Իրանի դեմ հաղթանակով Թրամփը հավանաբար ցանկանում էր նաև հարվածել Ռուսաստանի և Չինաստանի դիրքերին, կրճատել նրանց ազդեցության և շահերի գոտիները: Սա նույնպես չի ստացվում: Հինգերորդ — Իրանի դեմ պատերազմում են երկու միջուկային պետություն: Նրանց ռազմական կարողությունները հարյուրապատիկ անգամ ավելին են: Պակաս է ցամաքային գործողության հնարավորությունը, Իրաքի սցենարը Բաղդադի գրավման նմանությամբ անհավանական է: Այս հանգամանքը մեծացնում է միջուկային հարվածների հավանականությունը, որը հուժկու հակաամերիկյան տրամադրություններ է գեներացնուն ամբողջ աշխարհում, նաև ԱՄՆ դաշնակիցների շրջանում: Վեցերորդ — Իրանը հսկայական կորուստներ է կրում, մարդկային, նյութական և այլն: Դրան հակառակ շատ արդյունավետ օգտագործում է հակառակորդին խեղճացնելու հզոր լծակը՝ Հորմուզի նեղուցը: Վաշինգթոնում չգիտեն այս հարցի լուծման տարբերակները: Օգտվում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, որոնց նավերը անխոչնդոտ երթևեկում են նեղուցով: Եվ վերջինը. յոթերորդ — ԱՄՆ ռազմավարական երկու գլխավոր դաշնակիցները Թուրքիան և Սաուդյան Արաբիան բավականին պասիվ, սպասողական և իներտ դիրքորոշում են որդեգրել: Իրանի անկումը կարող է իսրայելական հեգեմոնիայի հիմք ստեղծել, որն անցանկալի իրողություն կլինի նրանց համար: Բոլոր առումներով Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներ են»։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը։ Դեսպանատունը հայտնել է, որ տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածով մարդու մահվան, ինչպես նաև դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և Իրկուտսկում...

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չեն փոխվել։ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և տարածաշրջանի զարգացման օգտին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ...

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ...

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, հանրությանը իրազեկելու և պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունն ապահովելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը: Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ...

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մեր...