Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

23 Հոկտեմբերի, 2026

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։

Նախկին քահանաները դատարանից պահանջել էին անվավեր ճանաչել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունները և վերականգնել համապատասխանաբար Սուրբ Հովհաննավանքի և Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվների պաշտոններում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը նշում է՝ երկու գործերով էլ դատարաններն ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը՝ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են Եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։

«Դատարանները հաստատել են նաև, որ հոգևոր ծառայությունը չի կարող ինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից։

Երկու որոշումներով էլ դատարանները նախատեսել են նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցների վերացումը, որոնցով պարտավորեցվել էր Մայր Աթոռին ապահովել նախկին քահանաների պաշտոնավարումը։

Այս որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից։

Պետության և Եկեղեցու անջատվածությունը ենթադրում է, որ պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, չեն կարող ստանձնել եկեղեցական իշխանության գործառույթներ կամ աշխարհիկ իրավակարգավորումներով որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը։

Միևնույն ժամանակ, եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։

Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը նաև կրոնի ազատության և իրավական պետության սկզբունքների պաշտպանությունն է»,- նշել է Զոհրաբյանը։

Նմանատիպ նյութեր

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...