Թեհրանը սկսել է թելադրել և՛ բանակցությունների օրակարգը, և՛ ուրան ունենալու իր իրավունքը. Գարիկ Քեռյան

8 Փետրվարի, 2026

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Միջազգային հարաբերությունների արդի ընթացքը, կարգավորումներն ու արդյունքները և բնականաբար նաև հաղթանակներն ու պարտությունները մեծամասաբ կապված են և պայմանավորվում են նորագույն զինատեսակների, ջերմա-միջուկային զենքի և տիեզերական տեխնոլոգիաները ռազմական նպատակներով տիրապետելու և կիրառելու կարողությունների հետ: Արդարության, իրավացիության, ճշմարտության, բարօյականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, առաջադիմության և այլ նմանատիպ հասկացություններն ու սկզբունքները ոչ մի նշանակություն չունեն: Նորագույն ժամանակներում ատոմային ռումբը, ջրածնային ռումբը, սուզանավերը միջուկային զենքով, միջմայրցամաքայի բալիստիկ հրթիռները, հիպերձայնային հրթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերի առկայությունը նոր աշխարհակարգում որոշում են ուժային բևեռների հարաբերակցությունն ու նրանց կշիռը միջազգային օրակարգում: Այս հանգամանքը վերջերս ցայտուն կերպով երևաց ուկրաինական հակամարտության և Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի ընթացքում: ԱՄՆ-ն և ԵՄ առաջտար պետությունները Զելենսկուն ծափահարում էին 2022թ. պատերազմի առաջին, իսկ օրերից: Խոսվում էր տարածքային ամբողջականության, ժողովրդավարության, ուկրաինական ժողովրդի աննկուն կամքի և հազար ու մի այլ հուզիչ և արդար բաների մասին: Կանխատեսվում էր կրեմլյան չար ուժերի դեմ արդարության և ազատ աշխարհի մոտալուտ փառավոր հաղթանակը: Բայց վերջին մեկ տարում ականատեսն ենք Թրամփի վարչակազմի հռետորաբանության ամբողջական փոփոխության: Իհարկե այդ փոփոխությունը նաև տնտեսական և էներգետիկ գործոններով էր պայմանավորված, անիմաստ և չփոխահուցվող ռազմական ծախսեր, կոռուպցիա և այլն: Սակայն իրական պատճառը ուկրաինական ճակատում ռուսական Օրեշնիկ և Բուրեվեստնիկ հիպերձայնային հրթիռների փորձնական կիրառումն էր: Այս հրթիռները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ և ներկա ՀՕՊ համակարգերը անզոր են նրանց դեմ: Պատահական չէ, որ եվրոլիդերները սկսել են խոսել Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին, նույնիսկ «հայտնագործել են», որ ՌԴ-ն եվրոպական մեծ պետություն է: Հետաքրքիր էր նաև Իրանի նկատմամբ վաշինգթոնյան մարտական և խրոխտ հռետորաբանության փոփոխությունը և շատ շատ սահուն անցումը բանակցային հարթություն: Եվ սա այն դեպքում, երբ բոլորը ժամ ժամ սպասում էին Իրան ուղղված հզոր հարվածին: Փոփոխությունը կապված էր Իրանին տրամադրված այնպիսի հրթիռներով, որոնք անխոչընդոտ կարող էին խորտակել փառապանծ «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը իր կործանիչներով: Դժվար չէ կռահել երկու պետությունները, որտեղից, որ ուղարկվել են այդ հրթիռները: Այժմ Թեհրանը սկսել է թելադրել և բանակցությունների օրակարգը և վայրը, և ուրան ունենալու իր իրավունքը: Բազեները ավելի զիջող են դարձել: Ահա և սկսում է մարել Իրանի հակակառավարական ցույցերի մասնակից զոհերի թեման: Եվ վերջում հիշեցի ներհայաստանյան անվտանգային հարցերի շուրջ ծածանվող դրոշը, որի վրա գրված էր «Ժողովրդավարությունը մեր անվտանգության երաշխիքն է»: Կիրակնօրյա մտորումների շարքից: Լավ եղեք, բայց նաև իրատես, եթե պետության ղեկին եք»։

Նմանատիպ նյութեր

Մայր Աթոռին հատկացված գույքի վերաբերյալ հարցերը պետք է քննվեն փաստերի ամբողջական ներկայացմամբ

Մայր Աթոռին հատկացված գույքի վերաբերյալ հարցերը պետք է քննվեն փաստերի ամբողջական ներկայացմամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը գրել է․ «Համատեղ պատասխանատվություն, միակողմանի մեղադրանքներ  Եկեղեցուն հատկացված շինությունների վերաբերյալ իշխանության ներկայացուցչի հրապարակումը գույքի պահպանության հարցը...

Լիբանանի նախագահն այցելել է Արամ Առաջինին

Լիբանանի նախագահն այցելել է Արամ Առաջինին

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին: Նախագահ Աունի այցի գլխավոր նպատակը վեհափառ հայրապետին ցավակցություն հայտնելն էր՝ նրա եղբոր՝ Ավետիս Քեշիշյանի մահվան հետ կապված, որը վերջերս վախճանվել է Նյու...

Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը իր ներքին տրամաբանությամբ կլինի ամենակոշտերից մեկը․ Հակոբ Բադալյան

Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը իր ներքին տրամաբանությամբ կլինի ամենակոշտերից մեկը․ Հակոբ Բադալյան

Արարատ Միրզոյանն Իրանում հանդիպել է խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի հետ։ Ղալիբաֆն ըստ էության Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է։ Հետեւաբար, պետք է եզրակացնել, որ Միրզոյանի համար Ղալիբաֆի հետ հանդիպումը ըստ էության իր ներքին տրամաբանությամբ կլինի...

Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը

Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։ «Անդրադարձ ենք կատարել Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացի...

«Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ․ «Կարճ ասած»

  2020թ․ այս օրը՝ պատերազմի 9-րդ օրը, ժպիտով լեցուն դեմքով ուղիղ եթեր մտավ Նիկոլ Փաշինյանը և շատ տարօրինակ կոչով դիմեց հանրությանը․ «Ովքեր ունեն իրենց հետ հագուստ, ձմեռային բաճկոն, սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ, որ...