Իրենց անցկացրած ընտրության փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն․ Ռոբերտ Քոչարյան

12 Հունիսի, 2026

 

«Մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված, ուղղակի սա այն որոշումն է, որը պիտի կայացվի՝ խորհրդակցելով նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ՝ պայքարը եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են: Հիմա մանդատները՝ դա լուրջ գործիք է պայքարը շարունակելու համար: Իմ անձնական մոտեցումը սա է, բայց, կրկնեմ, վերջնական որոշումը չկա, բայց որ պայքարը շարունակելու ենք՝ ուղղակի այստեղ կասկած չի կարող լինել: Նաև փողո՛ցը:
Տարբերությունը հետևյալի մեջ է․ լեգիտիմությունը իսկապես լուրջ կասկածի տակ է։ Իշխանության լեգիտիմությունը երբ կասկածի տակ է, սա այլ մթնոլորտ է ձևավորում նաև ներսում․ բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել, բոլորը՝ նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ՔՊ-ի համար, իրենք սա տեսնում են։ Սա նշանակում է, որ իրենց վարած քաղաքականության և իրենց անցկացրած ընտրության, այսպես ասենք, փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն, և չեմ կարծում, որ դա տևելու է շատ երկար»,- այս մասին YerevanToday-ին, 5-րդ ալիքին և News.am-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը: Նա ծնվել է 1939 թվականին Բաքվում։ 1961–ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարանը, 1975–ին՝ Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան։ 1961–1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ...

Օդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվում

Օդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվում

Հայաստանում նոյեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբաները նաև կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 20-25 մ/վ։ Այս մասին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա...

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ զորավարժություններ

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ զորավարժություններ

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համակարգչային աջակցությամբ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ «Մյախարեթ – IV»։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Միջոցառումն անցկացվում է Ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում։ Ադրբեջանի...

Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն արցախցի Արթուր Առուշանյանը նվաճեց նաև Ամերիկայի գավաթը. Ռոման Երիցյան

Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն արցախցի Արթուր Առուշանյանը նվաճեց նաև Ամերիկայի գավաթը. Ռոման Երիցյան

Արցախցի Արթուր Առուշանյանը նվաճեց նաև Ամերիկայի գավաթը: Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը. Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն, արցախցի Արթուր Առուշանյանը հերթական փառահեղ հաղթանակն է տոնել՝ դառնալով նաև Ամերիկայի գավաթի չեմպիոն։ Արթուրն այն արցախցիներից...

ՀՀ դրոշի և զինանշանի բացատրությունը ևս հանվել է նոր Սահմանադրությունից

ՀՀ դրոշի և զինանշանի բացատրությունը ևս հանվել է նոր Սահմանադրությունից

Նոր Սահմանադրության նախագծի մեջ խմբագրվել է նաև գործող սահմանադրության Հոդված 21-ը, որը վերաբերում է ՀՀ խորհրդանիշերին։ Գործող Սահմանադրության մեջ գրված է․ «Հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը 1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր,...