ՀՀ դրոշի և զինանշանի բացատրությունը ևս հանվել է նոր Սահմանադրությունից

23 Նոյեմբերի, 2026

Նոր Սահմանադրության նախագծի մեջ խմբագրվել է նաև գործող սահմանադրության Հոդված 21-ը, որը վերաբերում է ՀՀ խորհրդանիշերին։

Գործող Սահմանադրության մեջ գրված է․

«Հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը

1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

3. Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։

4. Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով»:

Նոր Սահմանադրության նախագծում Հոդված 16-ն է Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների մասին, որն ընդամենը մեկ կետ է պարունակում։

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները՝

1. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով։

Ստացվում է՝  նոր նախագծում խորհրդանիշներին վերաբերող հոդվածի նկարգրական մասը հանվել է։ Նախագծում այլևս առանձին չեն նկարագրվում Հայաստանի դրոշի գույներն ու զինանշանի պատկերները, դրանց նկարագրությունը և օրհներգը սահմանելու հարցը վերապահվում է օրենքին, որի ընդունման համար նախատեսվում է հանրաքվե։

Նմանատիպ նյութեր

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը: Նա ծնվել է 1939 թվականին Բաքվում։ 1961–ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարանը, 1975–ին՝ Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան։ 1961–1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ...

Օդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվում

Օդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվում

Հայաստանում նոյեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբաները նաև կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 20-25 մ/վ։ Այս մասին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա...

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ զորավարժություններ

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ զորավարժություններ

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համակարգչային աջակցությամբ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ «Մյախարեթ – IV»։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Միջոցառումն անցկացվում է Ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում։ Ադրբեջանի...

Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն արցախցի Արթուր Առուշանյանը նվաճեց նաև Ամերիկայի գավաթը. Ռոման Երիցյան

Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն արցախցի Արթուր Առուշանյանը նվաճեց նաև Ամերիկայի գավաթը. Ռոման Երիցյան

Արցախցի Արթուր Առուշանյանը նվաճեց նաև Ամերիկայի գավաթը: Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը. Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն, արցախցի Արթուր Առուշանյանը հերթական փառահեղ հաղթանակն է տոնել՝ դառնալով նաև Ամերիկայի գավաթի չեմպիոն։ Արթուրն այն արցախցիներից...

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո»

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո»

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն օրերս մասնակի բավարարել է Սամվել...