Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համակարգչային աջակցությամբ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ «Մյախարեթ – IV»։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Միջոցառումն անցկացվում է Ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցում է երկու երկրների ավելի քան 100 ներկայացուցիչ։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 28-ը։






