Ինչո՞ւ են խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը. «Հրապարակ»

28 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի գործով իրավապահները երեկ առավոտյան խուզարկել են Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը, ապա՝ համայնքապետարանի մի քանի աշխատակիցների եւ փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանի տները։

Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին մանրամասներ հաղորդել, հայտնեցին միայն․ «Քրեական վարույթը կաշառք տալուն եւ ստանալուն է վերաբերում, քննչական գործողությունները կատարվել են հակակոռուպցիոնում, կան կալանավորված անձինք, որոնք համայնքապետարանի աշխատակիցներ են»։

Իշխանափոխությունից հետո ՔՊ-ի շարքերը համալրած Ահարոն Խաչատրյանը մարզի հեղինակությունների կամակատարն էր դարձել, բանն այն է, որ փեսան՝ դստեր ամուսինը, քրեական հեղինակություններ Բանդուրյան եղբայրների տղաներից է՝ Մինասյան Ռոմիկը։ Անգամ լուրեր կան, որ այս շղթան կապ ունի Էջմիածնում տեղի ունեցած սպանության հետ։

Մեզ ասացին, որ այդ մասին նաեւ իշխանությունն է տեղյակ, ուղղակի Բանդուրյաններն ընդդիմություն չեն, որ թեւերը ոլորեն եւ հեշտուհանգիստ բանտ տանեն: Հակառակը` ամռանը Սեւանում կատարված սպանությանը մասնակցած Լեւոն Բանդուրյանին վերջերս դատարանը կալանքից ազատեց` տնային կալանք սահմանելով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...