Ինչ էլ ասի՝ սուտ է․ «Կարճ ասած»

3 Հունիսի, 2026

 

Ակնհայտ է, որ մեր հանրության ամենամեծ տագնապներից է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների փլուզումը, այլև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վտանգավոր թեզը։ Այս երկու հարցն էլ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը։ Մարդամեկն այցելել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ ապրել են, օրինակ՝ միայն Վարդենիսի շրջանում շուրջ 3 տասնյակ նման գյուղ կա։ Ու մարդիկ տագնապի մեջ են, որ հնարավոր է՝ ադրբեջանցիների էլի հետ բերեն Գեղարքունիք։ Նիկոլը գնացել-փորձում է հերքել, թե՝ չկա տենց բան, 300 հազար ադրբեջանցի չենք բերում։ Լավ, ժողովուրդ ջան, ամեն մեկը իրենն է պնդում։ Ընդդիմությունը, ասում է, որ ադրբեջանբցիների են բերում 300 հազար, Նիկոլն ասում է՝ լկտի սուտ է, չենք բերում, ընդդիմությունը հակադարձում է՝ լկտի սուտը Նիկոլի հերքումն է։ Կարող է հարց առաջանա, թե լավ, բա հիմա ո՞րն է ճիշտը։

Ժողովուրդը ջան, իրականությունը հասկանալը դժվար չէ։ Տեսեք․ Փաշինյանն ասում է՝ ընդդիմությունը 2021 թվականին ասում էր՝ միջանցք են տալու, տեսա՞ք, որ չեմ տվել։ Բա ի՞նչ ես տվել։ 2025թ․ օգոստոսի 8-ին ի՞նչ ստորագրեցին Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիևը․ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծ։

Ի՞նչ է ասում Ալիևը․ ասում է՝ մեր բաղձալի երազանքը կատարվեց, մենք ստացանք Զանգեզուրի միջանցքը, երկու օր առաջ էլ Բաքվի էներգետիկ ֆորումին ասել է՝ Զանգեզուրի միջանցքն անպայման կառուցվելու է: Նրանք մինչև հիմա դրան ասում են Զանգեզուրի միջանցք։ Չեզոք դիտորդը ի՞նչ է տեսնում․ անկախ նրանից՝ դու դրա անունը ինչ ես դնում, TRIPP ես դնում, խաղաղության խաչմներուկ ես դնում, կամուրջ ես դնում, էն հնդկական զենքի նման ասնունը փոխում Արամազդ ես դնում, էությանն այն է, որ Ադրբեջանը ստացավ իր ուզածը՝ մեր երկրի տարածքում իր ուղին։ Փաստացի՝ տվել ես։

Մե՞նք ինչ ենք ստացել։ Էն օրը միտինգին ասում էր միլիարդավոր դոլարների մասին։ Բայց դրանք չեն երևում, ընդամենը հույսեր են․ շինարարությունն էլ չի երևում։ Էդ շինարարությունը ոչ թե Փաշինյանը թույլ չի տալիս անել, չի ասում՝ իմ երկրի ինքնիշխան տարածքում չեմ թույլ տա, այլ շինարարությունը չի լինում, որովհետև կողմերից մեկը, ում հետ գործարքը կնքել ենք, հենց հիմա պատերազմի  մեջ է TRIPP-ի հարևան Իրանի հետ։ Հասկանալի է, որ մոտակա տարիներին չի լինելու դա, եթե, իհարկե, երբևէ լինի։ Եթե սկսած էլ լիներ՝ կանգ էր առնելու։ Ստացվեց՝ ընդդիմությունը ճիշտ էր։

2018 թվին գոռում էր՝ ընդդիմությունն ասում է, թե իբր եկել եմ Արցախը հանձնեմ, դուք եք հանձնողը և այլն։ Ի՞նչ ցույց տվեց իրականությունը։ Որ հենց դրա համար էլ եկել էր։ Հիմ ասում է՝ ես Ղարաբաղը չեմ հանձնել, ես Հայաստանն եմ գտել։ Ստացվեց՝ ընդդիմությունը ճիշտ էր։

Հիմա էս նույն մարդը մարդը մեզ ասում է՝ գիտե՞ք ինչ, այ էդ նույն ընդդիմությունը, որ հայտարարում էր՝ միջանցք ա լինելու, Արցախը հանձնելու եմ, հիմա էլ ասում է՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, եթե ես մնամ իշխանության։ Հավատում ե՞ք։ Ասենք քաղաքականապես չկողմնորոշված, չեզոք մարդը ո՞նց է կողմնորոշվելու․ նայելու է՝ ընդդիմության նախորդ ասածները տեղի՞ են ունեցել, թե չէ․ տեսնում է, որ մեկին մեկ ճիշտ են դուրս եկել։ Եվ ուրեմն ինչպե՞ս չհավատալ, որև հիմա էլ է ընդդիմությունը ճիշտ ասում, որ Նիկոլի վերընտրվելը նշանակում է 300 հազար Ադրբեջանցու Հայաստան գալ։ Մենք ի՞նչ գիտենք ինչ է բանակցում դրանց հետ․ գուցե մանր, դետալային քննարկում է Հայաստան բերելու հարցերը։

Ես տեսնում եմ, որ ինչ էդ մարդիկ ասել են էն, հերքել ես, բայց արել ես, տվել ես․ Ադրբեջանն այսօր տոնում է իր ասած Զանգեզուրի միջանցքը․ բա ոչր չես տվել, բա ի՞նչն է տոնում։Հասկանո՞ւմ եք, ո՞նց չհավատամ նրանց, որ ասում են՝ Նիկոլը ադրբեջանցիների է բերելու։ Չէ՞ որ ապացուցվել է, որ բերող ես, հանձնող ես, տվող ես։ Կարդում եմ, որ ադրբեջւանում Արևմտյան ադրբեջւանբ խորագրով փառատոններ են, բուհերում բաժիններ են բացվում, մրցանակ ու ինչ-որ անձնագրեր են տալիս։ Հետո կարդում եմ, որ Հայաստանի ՆԳՆ-ն հավաքագրում է մինչև 1988 թվականը Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների նախկին գրանցման հասցեները։ Ու հավատում եմ, որ էս աղետն էլ է բերելու, եթե ընտրվի։

Անելու է ու մեկնաբանի իր ձևով։ Ինչպես Արցախը հանձնեց ու ասաց՝ ես Արցախը չեմ կորցրել, ես Հայաստանն եմ գտել։ Ինչպես միջանցք հանձնեց ու ասաց, դա ընդամենը Թրամփի ուղի է, նույնն էլ հիմա է անելու, ադրբեջանցիներ է բերելու ու սկսի արդարանալ, ուրիշ անուն դնել՝ ընդդիմությունը սխալ է ասում, 300 հազար չէ, 200+50+50 հազար է։ Կամ արդարանաս, թե՝ նրանք չեն եկել ապրելու, ուղղակի ազատ վիզային ռեժիմ է, եկել են մշտական տուրիստ։ Հետո գուցե ասես՝ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են։ Հետո կասես՝ դրանք քրիստոնյա ադրբեջանցիներ են։ Ինչ-որ բան կասես, պայմանական անունը կդնես Արամազդ, ոնց որ էն զենքերին  էիր դրել ու կասես՝ տեսա՞ք, Սամվել Կարախպետյանի կամ Քոչարյանի ասած 300 հազար ադրբեջանցիներ չեկան, ընդամենը եկել են 200 հազար + 100 Արամազդներ։

Կարճ ասած՝ այսօր հարցման Ժամանակ Լոռու մարզի բնակիչն ասում է՝ եթե Փաշինյանին հավատանք, ուրեմն մենք խելք ու մտածելակերպ չունենք։ Լրիվ համաձայն եմ, գուցե մտածում է՝ հայ ժողովուրդը մտածելու, տրամաբանելու պրոբլե՞մ, ունի։ Բայց չէ՞ որ սա հասկանում են մարդիկ։ Դրա համար ես առաջարչկում եմ էս մարդու սաղ ասածները պարզապես լուրջ չընդունել։ Ամեն անգամ և ցանկացած հարցի շուրջ նրա խոսքին վերաբերվենք կասկածով․ եկեք ի սկզբանե շարժվենք էն կանխավարկածով, որ ինչ ասումէ  Նիկոլ Փաշինյանը, սուտ է ասում։

Վստահաբար՝ եթե ավելի շուտվանից սկսեինք դրա ասածներին լուրջ չվերաբերվելը, էսօր էս օրին չէինք լինի, հենց էսօր Վազգենը մի բեռնախցիկ ելակ չէր լցնի աղբամանը, Աշոտն էլ իր աճեցրած ռեհանը կարտահաներ, չէր լցնի անասունների դեմը։

Ամենճիշտը, իհարկե, կլինի այն, որ դրան հնարավորություն չտանք ինչ-որ բան անել ու արդարանալ․ կանխարգելել է պետք հաջորդ սխալները։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ...