«Այդպես հուսահատ մի աղաչեք այդ հանրաքվեի մասին։ Գիտեք, մարդ կա՝ ճիշտ է խոսում, մարդ կա՝ սուտ է խոսում, մարդ էլ կա՝ ինչ ուզում, խոսում է, այս վերջինը դուք եք։ Մի նեղվեք այդքան, որ ձեզ չի հաջողվել արտաքին պահանջը ներկայացնել որպես ներքին օրակարգ։ Մի նեղվեք այդքան, որ մեզ հաջողվել է ձեր առաջարկած Սահմանադրության ճիշտ տերմինը գտնել։ Մի նեղվեք այդքան, որ այդ հանրաքվեն, որ ասում եք՝ պիտի լինի, խոշոր հաշվով արդեն եղել է, ու ի տարբերություն ձեր քաղաքական ուժի, որ խնդիր չունի ժողովրդին իր տված խոստումները պահելու, մենք ձեզ պես չենք, մենք խոստում ենք տվել, չենք կարող դրան դավաճանել, մենք ձեզ պես չենք, մի ակնկալեք ձեզ պես լինել, դա ենք ասում»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։



