Տնտեսագետ Կարեն Ադոնցի ֆեյսբուքյան գրառումը․
««ՍԽԱԼՆ ՈՒ ՃԻՇՏԸ»
30 տարի, ոչ մի տարբերակով, հնարավոր չեղավ այս պարզ ու հիմնարար գաղափարը տեղ հասցնել։ Բոլոր մեր պրոբլեմները, մեր բոլոր կորուստները` սա չհասկանալու արդյունք են (նույնիսկ Երևանի խցանումները)։
Բավարար չի փոխարինել` կախվածությունը «քչերից» կախվածությամբ «շատերից»։
Պետք է և պետք էր փոխարինել` կախվածությունը սահմանափակ տնտեսական ոլորտներից, կախվածությամբ` մեծաթիվ տնտեսական ոլորտներից։
Մենք շարունակում ենք խորացնել մեր կախվածությունը սահմանափակ (մի քանի) տնտեսական ոլորտներից։
Սա հիմնարար գաղափարախոսությունն է Հայաստանի ապագայի համար` բոլոր առումներով։ Սա անտեսվել է հենց սկզբից և անտեսված է հիմա։
Այս առանցքի շուրջ պետք է կառուցվի և անվտանգային, և մարզերի համաչափ զարգացման, և բարեկեցության, և մշակույթի ու կրթության քաղաքականությունը։
Տեսեք` Հայաստանում կա երեք նախարարություն, որոնք զբաղված են արդյունաբերություն կառավարելով, բայց փաստացի` մենք չունենք վերամշակող արդյունաբերություն (սնունդն ու խմիչքը հանած)։
Հ.Գ.
Գիտեք Երևանի խցանումների հիմնական լուծումը որն է։ Կառուցեք Երևանի շուրջ 20 արդյունաբերական գոտի` մոտ 1000 արտադրական տարածքներով։ «Արդյունաբերական հիփոթեքի», լոգիստիկ ու շուկայական աջակցության շահավետ պայմաններով` առաջարկեք մարդկանց։
Բա եվրոպացիները ո՞նց են խցանումների դեմ պայքարում։ Հենց սենց»։


