Ի՞նչ է հանձնել Փաշինյանը Թուրքիայում․ «Կարճ ասած»

23 Հունիսի, 2025

ՔՊ-ականները գրոհի են անցել, թե բա՝ ասում էիք գնալու է Թուրքիա, հանձնի, բա ինչի՞ չհանձնեց, տեսա՞ք որ սուտ էր։ Իսկ ո՞վ ասաց, որ չի հանձնել։ Իսկ դուք ո՞րտեղից գիտեք հանձնե՞ց, թե, չհանձնեց։ Էդ 22 թվի հոկտեմբերի 6-ին որ գնացել Արցախը Ադրբեջան էր ճանաչել, քանի՞սդ էիք խաբար դրանից։ Լավ, շատ կարճ՝ այցի մասին։ Փաշինյանը, Արտգործնախարարի ու նրա տեղակալի, բանագնաց Ռուբինյանի հետ Թուրքիա էր այցելել հունիսի 20-ին։ Հանդիպեց հայ համայնքին․ Թուրքիայում մեծ հայկական համայնք կա, սակայն հանդիպմանը մասնակցում էր ընդամենը 50 հոգի, որոնցից միայն 10-ը, ըստ հանդիպման մասնակցի, լրագրողներ էին, մասնակցել է Հայ կաթողիկե համայնքի հոգևոր պետը և Հայ բողոքական համայնքի հոգևոր պետը, Հայ առաքելական եկեղեցին մերժել է հանդիպումը։ Նիկոլն ասել է՝ իրենք չեն եկել, ես կգնամ իրենց մոտ․ գնացել է, փակ է եղել, այսինքն ու բնականաբար չեն ընդունել։ Գնացել է մոմ է վառել Ս. Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցում։ Դարձյալ որևէ հոգևորական չի մոտեցել նրան։ Հետո գնացել է Կապույտ մզկիթ։ Հետո հանդիպեց Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո տարածվեցին հացորդագրություներ, իբր սովորևական հանդիպում էր։

Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում մեծ անհանգստություն կար Փաշինյանի այցի վերաբերյալ։ Անհանգստություն էր որ գնում է էլի հայկական շահերը ոտատակ տալու։ Իրավիճակը էլ ավելի բորբոքեց ոստիկանությունը։ Փաշինյան-Էրդողան հանդիպումը պետք է կայանար ժամը 7-ին, և դրանից երկու ժամ առաջ արդեն Հայաստանում ոստիկանությունը սկսեց ուղղակի տեռորի ենթարկել մարդկանց։ Նախ ոստիկանական ջոկատները շրջափակեցին պետական պաշտպանության տակ գտնվող շենքերը, հատկապես՝ կառավարական ամառանոցները, մի քանի տասնյակ քաղաքացիների, ակտիվիստների, կուսակցականների բերման ենթարկեցին, ովքեր ունեն հակաիշխանական հայացնքներ, բողոքի ակցիաների ժամանակ աչքի են ընկել և այլն։ Ի դեպ, կարող ենք վստահ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնը նոր նվաճումներ ունի․ եթե մինչ այս բերման էին ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին ակցիայի ժամանակ կամ դրանից հետո, ապա հիմա, արդեն բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասին լուրերի ֆոնին, դեռ ոչինչ տեղի չունեցած կամ որ ամենածիծաղելին է՝ ակցիա չհայտարարված ժամանակ։ Ասեք, որ փայլուն առաջընթաց է։ Ու ոստիկանության սթրեսային իրավիճակը արդեն հասկացնել էր տալիս, որ ինչ-որ բան այն չէ։ Հանդիպմանը հաջորդած հաղորդագրությունները ևս եկան հաստատելու դա։

Հաղորդագրությունների մեջ թեև չկա գրված, բայց ո՞վ է վստահ, որ Նիկոլը ոչինչ չի զիջել, մեր շահերից հետ չի գնացել, չի դավաճանել։ Ինչ, պետք է ասեր հանձնել ե՞մ։ Է էդ ե՞րբ է սա բան զիջելուց ասել՝ զիջել եմ, ասում ա՝ Ղարաբաղը հանձնինք, ստացանք Հայաստանի հանրապետություն, մարդ չգիտի էլ ինչ ասի։ Հետևաբար, կարող ենք վստահ լինել, որ էս նոր հանձնումների մասին շատ շուտով կլսենք։ Վերհիշենք էլի։ Արցախը ե՞րբ է հանձնվել Ադրբեջանին․ 2022 թվականի հոկտոմբերի 6-ին, Պրահայում։ Այդ հանդիպման վերջում, որին մասնակցում էին Նիկոլը, Ալիևը, Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահը, հայտարարվեց ընդամենը, թե ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մի քանի օր անց, արդեն, մամուլը հրապարակեց կոնկրետ փաստաթուղթ, որով Նիկոլը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Եվ միայն 7 ամիս անց՝ 2023թ․ մայիսին, Նիկոլը խոստովանեց, որ այո, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, ներառյալ Հայաստանից տարածքներ։ Դրանից էլ որոշ ժամանակ անց տեղի ունեցավ հայտնի բլոկադան։ Նույնը հիմա է, ուղղակի հաղորդագրություն են տարածել, բայց ի՞նչ կա իրականում։ Ի՞նչ եք կարծում, Նիկոլը գնաց հասավ Թուրքիա, Էրդողանն էլ էս տարածաշրջանի խառնակ իրավիճակում մի օր տրամադրեց դրան, որ ասեն կողմերը ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականությունը՞։ Հստակ պետք է պատասխանել՝ երբ ասում են կողմերը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ, դա արդյո՞ք չի նշանակում, որ քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Նիկոլը անունը կդնի խաչմերուկ, Ադրբեջանն անունը կդնի Զանգեզուրի միջանցք, բայց փորձը ցույց է տալիս, որ միշտ լինում է իրենց ուզածը։

Էդ որ ասում է՝ մտքեր են փոխանակել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագր շուրջ, ի՞նչ են իրականում քննարկել, գուցե խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջադրված նախապայմանների անվերապահ կատարո՞ւմը։ Ասենք քննարկել են 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու, սահմանադրութուն փոխելու, կաթողիկոս փոխելու, եկեղեցու վրա գրոհը շարունակելու, ապառազմականացման և այլ այդպիսի հարցեր, ու սա տվել է համաձայնություն։

Կրկնում եմ, մեկ անգամ չէ, որ սա պետության համար ճակատագրական որոշում է կայացնում՝ թեթև մամուլի հաղորդագրություններով։ Ու Պրահայի պայմանավորվածություն-հանձնումները լավագույն ապացույցն է։ Գրված է՝ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները։ Իսկ ի՞նչ եք քննարկել ու պայմանավորվել, քննել՝ Ցեղասպանություն եղել է, թե ո՞չ։ Կարող է քննարկել-համաձայնեցրել են, որ բոլոր սփյուռքահայերի մուտքը Հայաստան պետք է արգելվի, ազդեցիկ հայերն էլ կալանավորվեն։           

Ու ոնցոր այսօր Պրահայի հանդիպումն է համարում շատ կարևոր Հայաստանի ինքնիշխանության համար, որ վերջապես գտավ ՀՀ-ն, վաղն էլ Թուրքիային արած զիջումները կհայտարարի որպես Ռուսաստանին լավ փոխարինիչ, ուղիղ ճանապարհ դեպի Եվրամիություն։

Նիկոլն ասել է՝ Հայատանի ու Թուրքիայի դիրքորոշումները մի շարք հարցերում մոտ են իրար։ Այստեղ մենակ մի սխալ կա՝ Հայաստանի չէ, ՔՊ-ի։ Ո՞ր հարցերն են, որում Նիկոլի ու Թուրքիայի դիրքորոշումը մոտ է․ որ, օրինակ, պետք է պարզել՝ Ցեղասպանություն եղել է, թե ոչ, որ Արցախը Ադրբեջան է, որ Արևմտյան Հայաստան չի եղել, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա պետք է գրոհել, որ Հայաստանը Ադրբեջան է։

Մի տագնապալի ձևակերպում արդեն արել է, ասում է՝ «Ըստ էության, մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից»։ Էդ զրոյական կետը մի անգամ արդեն ողբերգություն է բերել Արցախում, հիմա էլ Թուրքիայի հետ է զրոյական կետից սկսում։ Զրոյական կետը ո՞րն է, հետ եք գնում էն ժամանակները, որ Ցեղասպանությունը դեռ չէր եղել, ու սկսեն նորի՞ց։

Կարճ ասած՝ Մեջլիսի հայազգի պատգամավորը Նիկոլին ասում է՝ «Ձեր անձի հետ կապված Անկարայի պաշտոնական շրջանակներում դրական կարծիք կա ձևավորված»։ Միակ իրականը սա էր։ Այո Նիկոլի անձի հետ կապված խիստ դրական կերպար կա Թուրքայում և Ադրբեջանում, նա հերոս է, նա Ադրբեջանին նվիրել է Արցախը, Թուրքիային ազատում է Հայոց ցեղասպանության բեռից և կատարում է Հայաստանի հետ կապված նրանց վատագույն պլանները։

Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը, բանակցությունների արդյունքները զգացել կտան։ Սակայն, կարծում եմ, պետք է մեկ անգամ ևս ֆիքսել, որ որքան էլ անհրաժեշտ լինի հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ, միևնույն է՝ դու լեգիտիմ բանակցող չես ու այն մարդը չես, որ կարող է ներկայացնել հայ ժողովրդի շահերը։ Քեզ հետ բանակցողներն էլ, վստահաբար, գիտեն այդ մասին։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur

ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նա «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով էր իր ծառայությունը իրականացնում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների...

Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի առևտրի կրճատումը կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ հանրապետության մասնաբաժինը ՌԴ արտաքին առևտրում մեծ չէ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին...

Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ. տիպված են լինելու պատասխան տալ. Նարեկ Մանթաշյան

Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ. տիպված են լինելու պատասխան տալ. Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական հետապնդման իրավական կատարածուներ… Նոր ձևավորված ԱԺ-ի իշխանական թևն անընդհատ խոսում էր բարեվարքությունից։ Թե որքանով հաջողվեց դա իրականություն դարձնել՝ արդեն առանձին քննարկման հարց է։ Բայց...

Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և Հայաստանի անկախությունը հանձնելու կանաչ գորգն է. Հովհաննես Իշխանյան

Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և Հայաստանի անկախությունը հանձնելու կանաչ գորգն է. Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է. «Նախանձերի համար բնականաբար պիտի փող-մողի, հարստության թեմա ֆռցնեն: Իրականությունն այն է, որ Արցախի երեք նախագահ Բաքվում է Ալիևը գերի վերցրել, մեկին՝ Հայաստանում»: Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և...

Իրանում հումանիտար ճգնաժամը պետք է դադարեցվի. Թրամփ

Իրանում հումանիտար ճգնաժամը պետք է դադարեցվի. Թրամփ

Իրանում հումանիտար ճգնաժամ է, և այն պետք է դադարեցվի։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social-ի իր էջում։ «Անկում ապրող Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վճարում իր զինվորականների զգալի մասին, միաժամանակ սպանում է ցուցարարներին, նույնիսկ եթե նրանք...