Հիստերիկայի վերջը․ «Կարճ ասած»

5 Հունիսի, 2026

 

Վաղը լռության օր է, մյուս օրը՝ ընտրությունների։ Հրապարակվում են զանազղան հարցումներ, իհարկե՝ անզեն աչքով էլ է նկատռելի, որ վարկանիշին կտրուկ անկում ապրած Փաշինյանը պրոբլեմ ունի․ խորհրդարան անցնող ընդդիմության քվեները ավելի շատ են։ Եթե իշխանության հարցումներն այլ պատկեր ունենային, հաստատ վաղ առավոտից բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալություններ ու կալանքներ չէին լինի։ Կատարավողը ևս մեկ անգամ ապացուցում ու հիմնավորում է փոփոխությունների անհրաժեշտությունը։

Այդ մարդու իշխանությունը՝ իր բոլոր ճյուղերով, 8 տարի աշխատել է Հայաստան պետության ու հայ ժողովրդի դեմ։ Արտաքին քաղաքականության մեջ բռնել է երկիրը ցնցումների տանելու ուղին․ չեմ ասում ԵՄ-ն է լավը, թե ԵԱՏՄ-ն․ հարցն այն է, որ դա անում է ցնցումներով։ Անվտանգային հարցերում՝ ցնցումներ։ Ներսում տնտեսությունը ցնցումների է ենթարկում պարբերաար, ժողովրդի վրա հարկ ու տուրքերը, տուգանքները՝ կտրուկ ու ցնցումներով։ Մեր ժողովրդի գլխին եկած բոլոր ողբերգություններից ու դժբախտություններից, պատուհասներից ամենա-ամենան այս իշխանությունն է։

Ով երեխա է ուղարկում դպրոց, կասի, որ կրթության մեջ քաոս է։ Ով զավակ է բանակ ուղարկել, կասի, որ բանակում քաոս է։ Ով հող է մշակում, կասի, որ գյուղատնտեսությունում քաոս է։ Ովքեր բիզնես ունեն, կասեն, որ քաոս է։ Չգիտեմ էդպիսի մի ոլորտ, որը չի տուժել Փաշինյանի իշխանությունից՝ մեզնից՝ լրատվամիջոցներից սկսած։

Կա՞ մեկը, որ չի հասկանում, թե ինչ կլինի, եթե Փաշինյանը վերընտրվի։ Անցնող 8 տարին հաջորդ 5 տարում գլխներիս գալիքը չի՞ հուշում։ Եթե որևէ մեկը մտածում է, թե ինչքան վատ բան կա, արդեն տեղի է ունեցել, ասեմ, որ չարաչար սխալվում եք, Հայաստանը դեռ կա ու հայ ժողովուրդը դեռ կա։ Իսկ սրանք մեր հետևից են ընկել։

Համոզված եմ, որ սրա ընտրվելու պարագայում մեր ամենակարևոր ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես փլուզվելու են, Հայաստանում աղքատությունը հենց դրանով պամանավորված՝ աճելու է, լինելու է անգործ մարդկանց ներգաղթ, ուղղակի կոլապսի առաջ ենք կանգնելու։ Իրանի հետ հարաբերությունները վատանալու են։ ԵԱՏՄ-ից դուրս են հանելու, բայց ԵՄ-ին գոնե մեկ քայլով չենք մոտենալու։ Հանձնելու են Տիգրանաշենը և այլ հայկական տարածքներ, Ադրբեջանը դարձյալ չի վերադարձնելու ոչ մի թիզ հող, դուրս չի գալու օկուպացրած տարածքներից։ Փակվեկու են հարյուրավոր դպրոցներ, սահմանամերձ շրջաններից արտագաղթ է լինելու, խլվելու են բիզնես ներ, ներդրողներից ով էլ մնբացել է՝ փախչելու է։ Հանցավորությունը բազմապատկվելու է, թմրամոլությունը հազարապատկվելու է։ Ժողովուրդ ջան, նախորդ 5 տարվա շարունակությունը սա է։ Պաշտոնյաները դառնալու են ավելի հղփացած։ Նախորդ 5 տարում գնաճը եղել է անտանելի շատ, ավելանալու է։ Ո՞նց եք հիմա ասում թոշակը 10 հազարով բարձրացրեց, գները՝30 հազարով, նույնն է լինելու։ Հայաստանում 1 մլն մեքենա կա․ մի մասը բենզինով է, մի մասը հեղուկ գազով, այսօր Հայաստանում երբևէ եղած ամենաթանկ բենզինն է, հեղուկ գազը տարվա կեսին դեֆիցիտ է լինում ու գնաճ։ Եթե Նիկոլը վերընտրվի, ազատ խոսքը կթաղվի վերջնականապես, թե հիմա Նիկոլի հետ վիճելու կամ մի գրառման համար են նստացնում, վաղը հարց տալու համար կնստացնեն։ Հիմա նրա պլակատը պոկելու կամ նրա դիմացով անցնելու համար են սպանում, էն ժամանակ կշարունակեն սպանել հացվեսի համար։ Եթե Նիկոլը վերընտրվի, վստահ եմ, Հայաստանը կլցվի ադրբեջանցիներով։ Եթե Նիկոլը վերընտրվի, ատելության մթնոլորտը հաջորդ 5 տարում խեղդելու է ամեն բան։ Դե դուք մտածեք, թե որն է մյուսից ավելի վտանգավոր։

Մի երկու, երեք, չորս տարի առաջ պայքարը, ակցիաները ազգային հողի վրա էին, Արցախի համար էր, Տավուշի համար էր, հիմա բազմաթիվ ոլորտներում բողոքում են՝ ծաղկավաճառներ, պոմիդոր արտադրողներ, ՓՄՁ ներկայացուցիչներ։ Վաղը բողոքելու եք բուհերի փակման դեմ, դպրոցների փակման դեմ, ամեն ինչի դեմ, որովհետև սրանք ամեն տեղ են էսպիսին։

Մի ամիս քարոզարշավ էր, ի՞նչ էր առաջարկում Փաշինյանը․ ո՞րն է դրանց ծրագիրը։ Կխլեմ Ծառուկյանի ունեցվածքը, կխլեմ Արարատ ցեմենտը, Սամվել Կարապետյանը կնստի, Քոչարյանը կնստի, կհանձնեմ տարածքներ, սրան-նրան կբռնեմ։ Քոչարյանն ասում է՝ համաներում կհայտարարեմ, Փաշինյանն ասում է՝ սաղին կլցնեմ բերդերը։ Քոչարյանն ասում է՝ ներդրումներ կբերեմ, Նիկոլն ասում է՝ կխլեմ բիզնեսները։ Քոչարյանն ասում է՝ բուհերի վարձերը կվերացնեմ, Նիկոլն ասում է կփակեմ մարզային բուհերը, Երևանից էլ կտեղափոխեմ։ Քոչարյանն ասում է կհասնեմ արցախցիների վերադարձին, Նիկոլն ասում է՝ էջը փակել եմ։ Քոչարյանն ասում է մեր սահմանները կպահեմ անառիկ, Նիկոլն ասում է՝ Տիգրանաշենը կհանձնեմ։ Քոչարյանն ասում է՝ երաշխավորում եմ, որ խաղաղություն կլինի, Նիկոլն ասում է՝ երաշխավորում եմ, որ սեպտեմբերին պատերազմ կլինի։

Ժողովուրդ ջան, չեք հոգնե՞լ էս վիճակից։ Վստահ եմ՝ հոգնել եք։ Բայցղ շունչ քաշելու համար պետք է գնալ ընտրատեղամաս։ Նիկոլն իր ընտրողներին տանելու է տեղամաս, որ այս վիճակը մնա․ մի տուր էդ շանսը, գնա, որ փոխենք։ Որ մեկին հարցնում ենք, թե ինչը տանել չեք կարողանում, պատասխանում են՝ սուտը, դավաճանությունը։ Բա սա իշխանություն ա, որի բրենդը էդ երկուսն են․ քա՞նիսդ եք նրան համարում ստախոս ու դավաճան։ Քա՞նիսդ եք ձեզ լավ զգում, երբ ամենուր տեսնում եք Փաշինյանին ինչ-որ բան խժռելիս կամ հիստերիկայկի գիրկն ընկած։ Ո՞ր մեկդ է հպարտություն ապրում, երբ դա դրսում ներկայացնում է մեր երկիրը։

Այս ամենից ազատվել հնարավոր է միայն, երբ շատ մարդիկ գնան ընտրատեղամաս․ բայց գնալը գործի միայն կեսն է։ Մյուս կեսն է ճիշտ ընտրություն կատարելը․ ընտրել խորհրդարան անցնող ընդդիմադիր ուժի։ Նիկոլին նախորդ ընտրություններում ձայն տված 680 հազար ընտրողի մի մասն այլևս իր հետ չէ ու գնալու է ընտրության, որ մերժի․ հասկացել են իրենց սխալը ու հետ քաշվել։ Նա բոլոր ռեսուրսները կօգտագործի, որ իրեն ընտրեն․ բայց մենք էլ պետք է գնանք, որ ավելի շատ լինենք և կանխենք։ Էդ ընտրությունը մեզ համար է, ոչ միայն ակտիվ քաղաքացիների, այլև անտարբերների․ վաղը նրանց հարևաններն էլ են ադրբեջանցիներ լինելու, նրանք էլ են տուժելու սրանց բերելիք բոլոր աղետներից։

Կարճ ասած՝ Փաշինյանի ձեռքին մուրճ է, գործիք, որը և՛ կառուցելու համար է, և՛ քանդելու։ Նա օգտագործեց այդ մուրճը մեր սիրուն երկիրը քանդելու համար։ Նիկոլը միայն իր մասին է մտածում, իսկ մե՞նք, մեր մասին մտածո՞ւմ ենք։

Մարդամեկը, այո, մեղավոր է այսքան բան մեր գլխին բերելու համար․ իսկ նրանք, ովքեր չեն կանխում, մեղավոր չե՞ն։ Էսօր կանխելու զենքը քվեաթերթիկն է։ Այս իշխանության պարտությունը բոլորս տեսնում ենք․ մնում է գնալ ընտրատեղամաս ու արձանագրել թղթի վրա։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Արցախցիները հունիսի 7-ին կընտրեն այն ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը. Հայտարարություն

Արցախցիները հունիսի 7-ին կընտրեն այն ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը. Հայտարարություն

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. «Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու Արցախի բռնազավթումից...

Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները. Ասպրամ Կրպեյան

Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները. Ասպրամ Կրպեյան

ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրել է. «Լռության օրվա նախօրեին որոշեցի խախտել լռությունս: Սիրելի՜ երիտասարդներ, ասում են՝ մեկ ձայնը ոչինչ չի որոշում։ Շատերդ էլ հրաժարվում եք ընտրելուց՝ որպես բողոքի նշան։ Բայց իրականում, չքվեարկելը բողոք չէ, այլ՝ համր համաձայնություն...

Ջավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. Դավիթ Ռստակյան

Ջավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. Դավիթ Ռստակյան

Yerkir.am-ի հարցերին պատասխանում է վիրահայ հասարակական քաղաքական,  ազգային գործիչ, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի (Սակրեբուլոյի) նախկին երկարամյա անդամ Դավիթ Ռստակյանը։...

Զելենսկու բաց նամակը «պարունակում է անքաղաքավարության տարրեր»․ Պուտին

Զելենսկու բաց նամակը «պարունակում է անքաղաքավարության տարրեր»․ Պուտին

Զելենսկին վերջերս ռուս գործարարի միջոցով ինձ հետ հանդիպում է խնդրել, սակայն ես դեռ հանդիպման իմաստ չեմ տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևը հանդիպում է խնդրում, բայց սարսափելի հանցագործություններ է կատարում»,-ասել է Ռուսաստանի առաջնորդը...

Դատախազությունը հանգուցյալ Գորիկ Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցել «Մարտի 1»-ի գործով

Դատախազությունը հանգուցյալ Գորիկ Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցել «Մարտի 1»-ի գործով

Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի...