Հիստերի՞կ, թե՞ հավասարակշռված․ ո՞րն ես դու ընտրում․ «Կարճ ասած»

21 Մայիսի, 2026

 

Նախընտրական այս իրավիճակը լավագույն առիթ է՝ հասկանալու, թե վարչապետի ո՛ր թեկնածուն ինչի է ընդունակ, որքանով է ի վիճակի կառավարել երկիրը ու հատկապես՝ ճգնաժամերը, որոնց մեջ անընդհատ հայտնվում է Հայաստանը։ Երկու տրամագծորեն հակառակ և շատ խոսուն պատկերի անդրադառնամ։ Երեկ՝ մայիսի 20-ին, Քասախում քարոզարշավ էր անցկացնում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Երկու սադրիչ էին եկել, մեկը՝ միկրոֆոնով։ Ուշագրավ էր նախագահ Քոչարյանի պահվածքը․ բացարձակ հանգիստ, սառնասիրտ և հավասարակշռված, անգամ չէր թողնում թիմակիցները հետները վիճեն։ Այնքան հանգիստ, ինքնատիրապետումն այնքան բարձր, որ լրագրողը հարցնում է՝ պարոն Քոչարյան, այդ ինչպե՞ս եք կարողանում հավասարակշռությունը միշտ պահել։

Հիմա նայենք Փաշինյանի քարոզարշավը․ ճղճղոց, գոռգոռոց, ամեն վայրկյան թիկնապահները մի բողոքավորի հեռացնում են հրապարակից՝ բերանը փակելով, բերման են ենթարկում, անգամ կալանք են տալիս, Նիկոլի հանդիպումները ավարտվում է փորձանքով, քաղաքացիների գլխին եկած շառով։ Հա, մի կարևոր բան մոռացա շեշտել՝ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին գալիս են ուղարկված սադրիչներ, Փաշինյանի հավաքներին՝ իրական տուժածներ։ Ինչու եմ ասում սադրիչներ, որովհետև երբ մարդը գնում-ասում է՝ ձեր օրոք ինձ 5 անգամ սպանել են, չգիտեմ ոնց բնութագրել․ ուրեմն նա ասում է այդ ամենը կամերաների, ուղիղ եթերի համար։ Քոչարյանի քարոզարշավին մարդիկ են բողոքում, որոնք Ռոբերտ Քոչարյանի օրոք վնաս չեն կրել, ավելին, իր կառավարման օրոք բարգավաճել են որքան որ կարող էին․ նույն Նիկոլը, օրինակ, էդ սադրիչներին ուղարկած փողատերերը, բոլորն էլ իրենց լավ են զգացել։ Ինչևէ։ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին բողոքում են հենց իր իշխանության զոհերը, իրական մարդիկ, ում կյանքն այս իշխանությունը կործանել է՝ որդեկորույս ծնողներ, տուն ու տեղ կորցրած արցախցիներ, սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներ, աղքատացած մարդիկարտագաղթ է եղել իր պատճառով, պասպորտ սեղան է փակվել, բերքը վնասվել է, չեն փոխհատուցել, կիսատ պռատ ասֆալտ է արել և այլն․ նրանք են գնում բողոքելու։ Ինչպե՞ս է արձագանքում Փաշինյանը․ ընկնում է հիստերիկայի մեջ, սկսում է գոռգոռալ, իսկ նրա տասնյակ թիկնապահները հարձակվում են, բառացիորեն բերանները փակելով և քարշ տալով վռնդում են իրենց դարդն ասող քաղաքացիներին։ Պապիկը, ում զինվոր թոռանը զորանոցի փոխարեն խրճիթում էին պահում և զոհվեց, բողոքում է, Նիկոլն ասում է՝ փող են տվել ուղարկել են, որ խոսի։  Նիկոլի վերաբերմունքը ո՞րն է մարդկանց նկատմամբ․ ասում է՝ դու խի՞ չես զոհվել։ Չեմ պատկերացնում որևէ ղեկավար իր քաղաքացուն այդպիսի բան ասի։ Ներքին անհավասարակշռություն ունեցվող ղեկավարի հիստերիկ վարքագիծը նաև փոխանցվում է ամբողջ պետական համակարգին։ Ավանեսյանն ու Սուրեն Պապիկյանն առաջ էսպիսին չէին։

ՀՀ-ում գոյություն չունի համայնք, որտեղ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 8 տարիների ընթացքում աղետ ու վնաս բերած չլինի։ Ամեն գյուղ իր փոքր Եռաբլուրն ունի, շիրիմ՝ հայկական դրոշը վրան․ հանգչում է Նիկոլի բերած երեք պատերազմներից մեկի զոհը։ Իր անհաշվարկ, պոպուլիստական քաղաքականությամբ տարավ մսաղաց մարդկանց, ու հիմա գնում է նրանց բնակավայրը, նայում է որդեկորույս մոր աչքերին ու ասում է՝ եկել եմ, որ նորից ինձ ընտրես։ Ու դա ասում է ճղճղոցով, ով չի համաձայնում՝ քաշքշում է։ Բերել է ավեր, խեղված ճակատագրեր, թշնամուն նվիրված հողեր ու չքավորություն դարձած կենցաղ․ ուզում եմ հասկանալ՝ իսկ ի՞նչ էր ուզում, ի՞նչ էր պատկերացնում։ Նա շրջում է իր ստեղծած աղետի գոտիներով, կանգնում է ավերակների վրա, ասում է՝ քվե տվեք, որ հասկանամ՝ ներել եք։ Էնպես էլ վստահ է մուրում այդ քվեն, կարծես ինքը հավատում է, որ անմեղ է, որ ինքը չի դա։

Եթե պետության ղեկավարն իրեն պահել չգիտի, հենց պետությանն է հարված թիկունքից։ Ժողովուրդ ջան, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման 10 տարին մեր երկրում համարվում է կայուն և թռիչքաձև զարգացման շրջան․ սահմաններին խաղաղություն, բազմակողմ կապեր, գործընկերության զարգացում։ Պատռճառը ի՞նչն էր, երկրի ղեկավարի ադեկվատությունը։ Երկրի ղեկլավարը հավասարակշռված մարդ է, լաչառ չէ, ճղճղան չէ։ Երբ նման հանգիստ պահվածք է պետության հետ կապված հարցերում, դրա համար էլ զուլումներ չեն լինում։

Արտաքին քաղաքականությունում սառնասրտությունը հաճախ որոշում է պետության ճակատագիրը։ Եթե ղեկավարը դուրս է գալիս հավասարակշռությունից, հիստերիկանում է, չի կարողանում վերահսկել իրեն, հակառակորդները դա շատ արագ օգտագործում են։ Պատերազմ, տնտեսական ճգնաժամ, ներքաղաքական բախումներ․ այդ իրավիճակներում ժողովուրդը ղեկավարից առաջին հերթին սպասում է հանգստություն և վստահություն, ոչ թե նյարդային պոռթկումներ։ Պատկերացրեք՝ եթե Հայաստանի շարքային քաղաքացին իր արդարացի հարցով կարողանում է հունից հանել Փաշինյանին ու գցել հիստերիայի մեջ, ապա ի՞նչ են անում նրա հետ փակ դռների հետևում Ալիևն ու Էրդողանը։ Նրանք գիտեն՝ ինչպես ճնշել, ինչպես վախեցնել կամ հունից հանել, որպեսզի ստանան զիջումներ։

Հիստերիկայով կապերը քանդվում են։ Հենց այսօր մեր երկրում բիզնեսի մի խոշոր ճյուղում աղետ է։ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների ներկրումը․ մեջը վնասատու բաներ կան։ Իրականում այդ վասատուն ՀՀ կառավարությունն է․ չէ՞ որ սա Նիկոլին չհավասարակշիռ որոշումների պատռճառով է։ Հայաստանից ծաղկի 99,5 տոկոսը ՌԴ է արտահանվուըմ․ ի՞նչ են անելու ջերմոցատերերը։ Կանգնեն կամերաների առաջ հիստերիկանան, դրանով հա՞րց կլուծվի։ Փարձագետներն ասում են՝ սա ընդամենը ձնծաղիկներն են․ վաղը մոտենում է միրգ-բանջարեղենի մթերման, արտահանման սեզոնը։ Արդեն ահազանգում են արտագնա աշխատողները, որ դեպորտներ են։ Պատճառը ՌԴ հետ սրա հիստերիկ պահվածքն է։ Ինչո՞ւ մենք ունեցանք քաղաքական, սոցիալական, գնաճային, տնտեսական, անվտանգային երկրաշարժեր մեր երկրում․ քանի որ պետության ղեկավարը չգիտի իրեն պահել, ինքնատիրապետում չունի։ Ասենք՝ գագաթնաժողով է, գագաթնաժողով է, պետությունների ղեկավարներ են հավաքվել-քննարկում․ ադեկվատ ղեկավարը հըանգիստ մթնոլորտ է պահում, սառնասիրտ որոշումներ կայացնում ու բանակցային սեղանից դուրս ես գալիս՝ երկրի համար ինչ-որ բան շահած։ Սառնասիրտ ղեկավարը լսում է, վերլուծում և որոշում է կայացնում հօգուտ պետության, անգամ ամենածայրահեղ ճգնաժամի պահին։ Երբ անադեկվատ ղեկավարն է նստում բանակցային սեղան, հաստատ ինչ-որ բան հանձնում է, քանդում է, խառնում է իրար։ Դրա համար էլ առաջ դիվանագիտական հաջողություններ էին, հիմա՝ ձախողումներ։ Ցույց տվեք Քոչարյանի կառավարման տարիներին դեպք, որ Ռուսաստանն արգելի Հայաստանից ներմուծումները։ Չի եղել։ Վստահ եմ, որ Քոչարյանի կառավարման տարիներին էլ եղել են լիքը դժվարությւոններ։ Բայց հաճախ լուծել են այնպես, որ բիզնեսը չի էլ զգացել։ Հիմա մեկը հիստերիկանում է, մեկը ադեկվատ է իրեն կառավարում ու երկուսի կառավարումն էլ անմիջապեսդ ազդում է ժողովրդի վրա։ Էն, որ էն ժամանակ երկրի վիճակը կայուն զարգացում էր, նաև դա է պատճառը․ հիմա որ կայուն քանդվում է՝ Նիկոլի պահվածքի պատճառով է։

Մարդամեկն ասում է՝ 2018-ին նստեցի մի մեքենայի ղեկին, որն ընթանում էր դեպի անդունդ։ Սուտ է ասում, ինքը դանդաղ առաջ ընթացող մեքենան իր անվասարակշռության պատճառով տարավ գցեց մեզ ձորը ու հիմա գալիս-շարունակում է, թե ամենինչ նորմալ է։ Ժողովուրդ ջան, պետության ղեկավարի աթոռին չի կարող նստել մարդ, ում նյարդային համակարգը նման է բաց լարի։ Նմաններին իշխանություն չեն տալիս, տալիս էլ արագ վերցնում են, հենց պարզվեց ով է։

Կարճ ասած՝ երբ քաղաքացիներին հարցնում ենք՝ ինչպիսի ղեկավար եք ուզում ունենալ, պատասխանում են ուժեղ, հավասարակշռված, խելացի։ Ժողովուրդ ջան, երբ գնաք ընտրության, մի պահ մտովի նայեք ձեր գյուղի դրոշներով շիրիմներին, նայեք թշնամուն հանձնված հողերին, հիշեք այն ընտանիքներին, որոնք քանդվեցին այս 8 տարիների ընթացքում, հիշեք ձեր իսկ սոցիալական վիճակը, լարվածությունը, ատելությունը՝ շրջապատում։ Պարզապես ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչ է բերել այս մարդը մեր համայնքին՝ բացի մահից, կորստից և վախից։ Նայեք Նիկոլի հիստերիկան ու որոշեք՝ երկիր տանել հերթական երկրաշարժերի՞, թե, ի վերջո, բերել խաղաղ հուն։ Այս ամենը կախված է ընտրություններից, բառիս բուն իմաստով՝ կախված է ընտրություններից։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Բացարձակապես սուտ է․ բիոանձնագրերը չի նշանակում առանց վիզա ԵՄ այցելություն․ Ռոբերտ Քոչարյան

  «Վերացնե՛լ, անկասկած վերացնելու ենք, չի՛ կարող օրինակ նախարարը և նախարարության ավագ մասնագետը, կամ որևէ մասնագետ, կամ բաժնի վարիչը այդպիսի տարբերություն ունենալ վարձատրության անկյունից։ Ուղղակի հնարավոր չէ սա, սա անարդարություն է,...

Տղամարդուն սրտիկները սազական չի, երբ սրտիկ արած եմ տեսնում քֆուր եմ տալիս. սյունեցի

«Փաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով ձեռքով սրտիկ է ցույց տալիս: Դուք դա ձեզ վերագրո՞ւմ եք, և որքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի համար նման բաներ անելը»,- այս հարցն է տրվել Սոյւնիքի բնակիչներին: Կարծիքները՝...

Պետք է վռնդենք այն մարդկանց, որոնք անում են ամեն ինչ ՀՀ-ն թուլացնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

  «Ժողովո՛ւրդ ջան, վիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող է առաջին հայացքից թվալ։ Այսպիսի մի օրինակ բերեմ և հիշեցնեմ ձեզ. հինգ տարի առաջ որևէ մեկի մտքով անցնո՞ւմ էր, որ Հայաստանում իշխանությունը կարող է ուղղակի հարձակվել եկեղեցու...

Հայաստանի գործող իշխանությունները դարձան ցեղասպանության մասնակից․ Լիլիթ Գալստյան

Հայաստանի գործող իշխանությունները դարձան ցեղասպանության մասնակից, որովհետև կանաչ լույս վառեցին թուրք ագրեսորի առջև։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ սողացող դավաճանության մեջ ենք մենք ապրում և այսօր արդեն Google Map-ում...

Ծնկած, Ալիևից աղերսում են խաղաղություն, չի լինելու այդպիսի խաղաղություն․ Տարոն Տոնոյան

Ծնկած, Ալիևից աղերսում են խաղաղություն, չի լինելու այդպիսի խաղաղություն։ Այս հարթակի վրա կանգնած են մարդիկ, ովքեր իրեն իրենց կյանքով են ապացուցել, որ իրենք թիմից թիմ առնետավազք անող չեն, հավատարիմ են իրենց դավանանքին, իրենց...