ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է՝ ողջ Հարավային Կովկասի համար. ԱՄՆ պետդեպարտամենտ

6 Մարտի, 2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։

Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ։

«Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեր երկկողմ հարաբերությունների և Վրաստանի քաղաքական միջավայրի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ

Արմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ

Օգոստոսի 1-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան...

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. «Հրապարակ»

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. «Հրապարակ»

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։ Նախնական վարկածով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի...

Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում. Պապիկյան

Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում. Պապիկյան

Բանակում՝ զինվորների մահվան համար, Պապիկյանն իրեն մեղավոր չի համարում. «Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է Հայաստանում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ Սուրեն Պապիկյանը: «Ես միշտ հեռու եմ եղել այն...

Քննարկվել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցության հարցերը

Քննարկվել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցության հարցերը

Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։ Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն...

Երկու աթոռի վրա նստելու փորձը միշտ ճակատագրական ավարտ է ունենում.  ՌԴ Սենատորը զգուշացում է Երևանին

Երկու աթոռի վրա նստելու փորձը միշտ ճակատագրական ավարտ է ունենում. ՌԴ Սենատորը զգուշացում է Երևանին

Հայաստանը տնտեսական և քաղաքական բացասական հետևանքներ կկրի Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու հետևանքով, եթե անդամակցի Եվրոմիությանը, РИА Новости-ին ասել է սենատոր Սերգեյ Պերմինովը։ «Հայաստանի համար ԵՄ տանող ճանապարհը տասնամյակներ տևող մարաթոն է՝ անորոշ ավարտով։...