Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել, իմացեք՝ ձեզանից յուրաքանչյուրը շատ կարևոր գործ է անում։ Դուք դիմադրության օջախներն եք։ Այն ծանր բեռը, որ միասին վերցրել ենք, տանելու ենք մինչև վերջ։ Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին։ Այս մասին Արտաշատում քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։



