«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված

22 Հունիսի, 2026

Այսօր հայտնի դարձավ, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքները վիճակրող դիմումների քննությանը, որոնք միավորվել են մեկ վարույթում:

ՍԴ դիմումներ էին ներկայացրել «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը», ԲՀԿ-ն, «Միասնության թևերը», ԴՈԿ-ը և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը: Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի, քանի որ նրանք անաչառ չեն լինի:

ՍԴ-ն իր աշխատակարգային որոշումով հաստատել է Սեդա Սաֆարյանի մասնակցությունը, ինչը չափազանց տարօրինակ է: Բանն այն է, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան- Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել, իսկ Բաբաջանյանը ՍԴ դիմումատու է հանդիսանում այժմ:

ՍԴ մասին օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը, ըստ այդ հոդվածի առաջին մասի՝ ՍԴ դատավորը չի կարող մասնակցել գործի քննությանը, եթե նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ինչը Սեդա Սաֆարյանի ու Արման բաբաջանյանի պարագայում ակներև է:

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Սեդա Սաֆարյանից, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ այն կարծիքին է, որ Սեդա Սաֆարյանը Վլադիմիր Վարդանյանի ու Արտակ Զեյնալյանի նման չպետք է մասնակցի դիմումների քննությանը: Խուդոյանը հայտնեց նաև, որ մոտակա օրերին պատրաստվում է ՍԴ համապատասխան դիմում ներկայացնել Սեդա Սաֆարյանի մասով:

Նմանատիպ նյութեր

Դատախազությունն ապօրինի հարստացածներին թաքցնո՞ւմ է․ «Կարճ ասած»

  Վերջին տարիներին ամենաշատը լսած կլինեք «ապօրինի գույք», «թալանի վերադարձ ժողովրդին» արտահայտությունները, որոնց վերաբերյալ ինչ-որ հաղորդագրություններ են տարածում, ռեպորտաժներ պատրաստում-լցնում պետական եթերը։ Հայաստանի...

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը նոյեմբերի 13-15-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին: Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ` հնարավորություն Բանկի հետ համագործակցող...

Սասունցի Դավիթ փողոցում բшխվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Սասունցի Դավիթ փողոցում բшխվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:25-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ սովետական տարիներից հայտնի «Բութանիա գաստրոնոմի» մոտ, բախվել են «Subaru» ու «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով...

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Կարճատև այցով վերադառնում եմ Երևան, որովհետև վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու: Այս մասին ասել է Փաշինյանը՝ ինքնաթիռից հրապարակված տեսանյութում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով մեկնել...

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...