40%-ով սխալ է եղել կանխատեսումը․ այդ 40%-ը որտեղ չեք կարողացել հաշվարկել․ Խաչատրյանը՝ Պապոյանին 

6 Նոյեմբերի, 2026

 

«Ինձ թվում է՝ կառավարության ներսում ճգնաժամ է հասունանում։ Արարատ Միրզոյանը, երբ ձեզ հարց ուղղեցին, թե եթե սա ենթակառուցվածքային, կոնցեսիոն ծրագիր է, ապա ինչու է դրանով զբաղվում ոչ թե տարածքային կառավարման նախարարը, այլ դուք, ասաց՝ սա նույնիսկ ոչ թե տարածաշրջանային, այլ աշխարհաքաղաքական խնդիր է։ Հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասում էր, որ սա ենթակառուցվածքային ծրագիր է, կոնցեսիա է, կոնցեսիոներներն են հավաքվել և այլն։ Դուք էլ ասում եք՝ մեր ապրանքը այնքան որակյալ է… Նիկոլ Փաշինյանն այնպես էր նկարագրում յուղոտ ձուկը՝ զզվելի, որ ինքն իր ձկան կարիքը լատվիական շպրոտներով էր բավարարում։ Հիմա մի քիչ ձեր մեջ կողմնորոշվեք, հասկանանք՝ ում ենք լսում, ում ենք հավատում։

Անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ընդունվեց 2026 թվականի բյուջեն։ Նախատեսված էր 5.4% տնտեսական աճ։ Տարվա վերջում՝ 2026 թվականի ավարտին, պարզվեց, որ աճը կազմել է 7.2%։ 40%-ով սխալ է եղել կանխատեսումը։ Խնդրում եմ՝ ասեք՝ սխալը որտեղ է եղել, որտեղ եք այդ 40%-ը չկարողացել հաշվարկել։ Կառավարությանը նկատի ունեմ։

Մյուս հարցը՝ տնտեսության կոնկրետ ո՞ր ճյուղերի հաշվին եք նախատեսում ապահովել կես տրիլիոն դրամի հավելյալ հարկային մուտքերը»,- էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին այս հարցն ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել. Ալիև

Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել. Ալիև

«Մենք վեց տարվա ընթացքում շուրջ 100 հազար մարդ ենք բնակեցրել օկուպացված Արցախում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված Ջրականում (Ջաբրայիլ)։ Ալիևը հանդիպել է Ջրականի և Զանգիլանի շրջանների նորակառույց գյուղեր տեղափոխված...

Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի

Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի

Վրաստանի արտարժույթի պահուստները 2026 թվականի հոկտեմբերի վերջին հասել են պատմական առավելագույնի՝ կազմելով 8.25 միլիարդ դոլար։ Այս մասին վկայում են Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական տվյալները, հայտնում է Aliq.ge-ն։ Տարեկան կտրվածքով պահուստներն աճել են 47.2%-ով կամ...

Փաշինյանը լավ է գիտակցում Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, դրա համար էլ բանտարկել է․ Հռիփսիմե Եգանյան

Փաշինյանը լավ է գիտակցում Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, դրա համար էլ բանտարկել է․ Հռիփսիմե Եգանյան

  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցն այսօր դարձել է երկրի թիվ 1 հարցը․ իշխանությունն ասում է՝ սեփական նախաձեռնություն է, ընդդիմությունն ասում է՝ Ալիևի պահանջ։ Թեմայի շուրջ այսօր՝ նոյեմբերի 6-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում...

Վարչապետ Փաշինյանին պատգամավոր Փաշինյանը նոկաուդի ենթարկեց․ «Կարճ ասած»

Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական՝ հազարերորդ նոկաուդի ենթարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդքան դիպուկ դեռ ոչ մեկ ոչ մեկին չի կոտրել։ Եվ այսպես, ՔՊ-ական...

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով...