Գևորգ Պապոյանը կտրվել է աշխարհից․ Մեսրոպ Մանուկյան 

6 Նոյեմբերի, 2026

«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը  երկու անգամ աշխարհից առաջ է անցել, կարծում եմ՝ ինքն էլ երկու անգամ աշխարհից է կտրվել, այսինքն՝ իրականության հետ որևէ կապ չունի իր ասածը։ Իրականում ճիշտ է ասում՝ երկու անգամ առաջ է անցել, բայց ինքն է առաջ անցել, կտրվել է իրականությունից։

Գիտե՞ք՝ այս պարագայում ինձ համար ինչն է կարևոր։ Այս ամբողջի բեռը կրողը լինելու են մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը։ Ես շատ պարզ հարց եմ տալիս. ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններն ո՞վ է վարել վերջին ութ տարիներին։ Դուք եք եղել իշխանություն, և դուք եք պարբերաբար հայտարարել, որ ամենաջերմ հարաբերություններն ունեք։ Պուտինի հետ ամենաշատը դուք եք զանգում, խոսում, մյուսների հետ էլ եք խոսում։ Եվ՛ դրականն է ձերը, և՛ բացասականը», — այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վարչապետ Փաշինյանին պատգամավոր Փաշինյանը նոկաուդի ենթարկեց․ «Կարճ ասած»

Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական՝ հազարերորդ նոկաուդի ենթարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդքան դիպուկ դեռ ոչ մեկ ոչ մեկին չի կոտրել։ Եվ այսպես, ՔՊ-ական...

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով...

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Կառավարությունը ծրագիր է իրականացնում՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրի ամբողջ տարածքը քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով հայ-թուրքական...

Սամվել Կարապետյանի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու․ Վարդևանյան

  «Օտարերկրյա պարտադրանքի, կամ, ինչպես իրենք են ասում, նախապայմանի պայմաններում ընդդիմության վրա ճնշում են բանեցնում, որ ստանան իրենց պատկերացմամբ դրական դիրքորոշում, որը չեն ստանալու։ Այսինքն՝ իրենք պետք է որ այս ժամանակահատվածում...

Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը․ Նարեկ Կարապետյան

  «Դատական պրոցեսները, գիտեք, ունեն ընդամենը մեկ պատճառ։ Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը։ Իրական մեղադրանքը դուք էլ գիտեք, որ դա է»,- այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ...