Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման․ հայտարարություն

21 Հոկտեմբերի, 2026

Մենք այսօր ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման։ Ստեփանավանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին  հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

«Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից ընդամենը օրեր առաջ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և 14 համակիր։
Քաղաքական դրդապատճառներով և նպտակահարմարությունից ելնելով` կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր։
Սա ժողովրդավարություն չէ։ Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը, իսկ քաղաքական հաշվեհարդարը ներկայացվում է որպես արդարադատություն։
Մենք ականատես ենք լինում նույն հակաժողովրդավարական գործելաոճին, որի համար եվրոպական կառույցները քննադատեցին Փաշինյանի իշխանությանը հունիսյան համապետական ընտրություններից հետո։
ԵԽԽՎ վերջին զեկույցի համաձայն՝ ընտրատեղամասերի, գրեթե, կեսում արձանագրվել են ընտրական խախտումներ։
Փաշինյանը խոսում է ժողովրդավարական ընտրություններից, նրա գործողությունները, սակայն, բնորոշ են բռնապետին։ Այս ձերբակալությունները ոչ միայն հակաժողովրդավարական են, այլև հակասում են Ստեփանավանի՝ փոփոխություններ ցանկացող քաղաքացիների շահերին։
Փաշինյանը ցանկանում է ամբողջությամբ վերահսկել Հայաստանը, որպեսզի կարողանա կատարել Ալիևի բոլոր պահանջները և գնալ նոր զիջումների։ Այդպիսի զիջումներից է Հայաստանի համար ոչ շահավետ TRIPP-ի տարբերակը, որը ծառայում է Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի շահերին։ Նման զիջումները խաղաղություն չեն բերի, այլ միայն կհանգեցնեն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի։
Փոփոխություններ լինելու են, դրանք մոտ են՝ չնայած Փաշինյանի գործողություններին։
Մենք կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ և մասնակցե՛լ քվեարկությանը։
Ձեր քվեն գաղտնի է, և հենց ձեր մասնակցությամբ փոփոխությունները կարող են սկսվել Ստեփանավանից»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...