Հա՛մ իրեն են շանտաժի ենթարկում, հա՛մ՝ ինքը․ «Կարճ ասած»

16 Հուլիսի, 2026

 

Այսօր՝ հուլիսի 16-ին, ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու գործընթացին հավանություն տալով՝ կառավարությունն այն ուղարկեց ՍԴ։ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Կա՞ մարդ, որին հայտնի չէ ՍԴ պատասխանը։ Նախագիծը հիմնավորելով՝ արտաքին գործերի նախարար աշխատողն ասուըմ է, իբր Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, խթանել համաշխարհային ու տարածաշրջանային առևտուրը, ամրապնդել տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, բլա-բլա։ Պարզ է, որ այդ նախագիծը ԱՄՆ համար չունի տնտեսական հետաքրքրություն, Հայաստանին դա շատ եկամուտներ չի բերելու, և միակ օգտվողը լինելու է Ադրբեջանը․ այդ նախագիծը չափազանց ձեռնտու է նրան և Թուրքիային։

Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը դարձյալ դա անվանել է «Զանգեզուրի միջանցք», որը կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանին։ Ալիևն անգամ չի խոսել տնտեսական օգուտների մասին, իր համար կարևորը այդ կապն է։ Ժողովուրդ ջան, քա՞նի անգամ եք լսել Ալիևից ԹՐԻՓՓ, «Թրամփի ուղի» ձևակերպումները և քանի անգամ եք լսել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Ալիևն ամենօրյա ռեժիմով երկու բան է ասում՝ «Զանգեզուրի միջանցք» և՝ սահմանադրությունը փոխեք։ Եթե մինչև ընտրություններ քիչ էին ասում, հիմա ամեն զարթնելիս է ասում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը օրերս դարձյալ անվանելով «Զանգեզուրի միջանցք», հայտարարել էր․ չնայած որ բանակցություններն ընթանում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին, բայց մեկ է՝ այս միջանցքի թե՛ մուտքի, թե՛ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մեր ԱԳՆ-ն արձագանքում է (ոչ նախարարի մակարդակով), թե՝ «ՀՀ տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում»: Պատասխան՝ պատասխանի համար, ոչ մի հերքում Բայրամովին։ Ալիևը քա՞նի անգամ է ասել, թե՝ Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան ազատ անցում՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների:

Ու հիմա պետք է հավատանք, թե ամեն ինչ կարգին է՞ այդ ծրագրում․ ի՞նչու հավատանք, ի՞նչպես հավատանք։ Դուք մինչև հիմա չեք կարողացել ձեր գործընկերներին, ձեզ հետ բանակցողներին բացատրել, համոզել, հետները պայմանավորվել, որ դա նախ միջանցք չէ, Հայաստանի տարածքով միջանցք չեք տալիս, բացի այդ՝ անունն էլ «Զանգեզուրի միջանցք» չէ, թող չասեն էդպես։ Մինչև հիմա չեք կարողացել բացատրել, թե մուտքն ու ելքը որտեղ է գտնվում և ով է վերահսկելու։ Իսկ ինչո՞ւ չեք կարողանում․ որովհետև իրականում պայմանավորվածություններն ա՞յլ են։ Բա դուք բացառում էիք Հայաստանի տարածքով միջանցքը․ հիմա անունը դուք դնում եք ուղի, նրանք դնում են միջանցք, բայց տրամաբանությունը միջանցքային է, չէ՞։ Ինչ ուզում եք՝ անվանակոչեք, բայց միջանցք չէ՞։ Ու եթե անգամ չեք կարողացել համոզել, որ «Զանգեզուրի միջանցք» չասեն, ո՞նց եք պատկերավնում դրա կառավարումը։

Հիմա զուտ սրան եմ անդրադառնում, չեմ խոսում անյվտանգային կողմի մասին, այն մասին, որ այսօր, երբ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը նոր թափ է ստացեոլ, և Իրանը հարվածում է տարբեր երկրներում ամերիկյան օբյեկտներին, Թրամփի ուղին ևս կարող է դառնալ Իրանի համար թիրախ։ Եվ ո՞րն էր շտապելու տրամաբանությունը․ այն էլ հիմա, երբ ԱՄՆ-ն ու Իրանը պատերազմում են, դու վավերացնում ես այդ նախագիծը, որի շուրջ Իրանն ունի մտահոգություններ։ Իրանի համար այդ նախագծում հետաքրքրություն ներկայացնող ու բարեկամ երկիր չկա, իր շահերը իր հարևանությամբ բանի տեղ չեն դրել և ուրեմն Իրանից շատ բան է, որ պետք է սպասել։

Նաև ամենօրյա կտրվածքով Ադրբերջանը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանության վրա՝ պահանջելով սահմանդրության փոփոխություն։ Մինչ ընտրությունները դարձյալ խոսում էին, իհարկե, բայց ոչ այս տեմպով։ Հիմա կարծես ասեն՝ ի՞նչ ենք պայմանավորվել, դե արա։ Այսօր էլ են ասել՝ ճիշտ է՝ ձեր ներքին գործն է, բայց պետք է փոխեք, ուրիշ տարբերակ չունեք։ Ու եթե սրանք առաջ մի թեթև ըմբոստանում էին, թե՝ փոխելու ենք, բայց դա մեր գործն է, հիմա դա էլ չեն ասում․ Հայաստանի սահմանադրություն փոխելը, թվում է, թե սրանց գործը չէ, հայտնի տեղերից են գրել-տվել։ Իրոք հետաքրքիր է՝ ո՞ր երկրում է գրվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստը, որը դեռևս այդքան խնամքով թաքցնում են։

Այս ամենը, որքան էլ չտեսնելու տան, խորը վտանգներ է պարունակում։ Ընդհանրապես, վերջին ամիսներին մի քանի զգայուն թեմա կա, որ շատ է արծարծվել մեր երկրում։ Մեկը անկլավների անվան տակ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու թեման է։ Գաղտնիք չէր, որ Նիկոլի վերընտրվելու դեպքում հանձնելու է տարածքներ։ Մյուսը Սահմանադրությունը փոխելու թեման, որը վերածվել է պարտադրանքի։ Հաջորդը «Զանգեզուրի միջանցք» թեման է, մյուսը՝ ադրբեջանցիների՝ Հայաստան գալու թեման։ Այդ թեման Ադրբեջանը մշտապես է ակտիվ պահում, իսկ Հայաստանի կողմից պաշտոնական լռություն է։ Մյուսը սեպտեմբերին պատերազմի թեման է։ Այս հարցերը մեզ անընդհատ հետապնդում են, և 5 հարցն էլ ընտրությունների այլ արդյունքի պարագայում բոլորովին հակառակ ընթացք կարող էր ունենալ։ Հողեր տալու թեման այլ՝ նորմալ, հայրենասեր, ուժեղ, փորձված իշխանության պարագայում, վստահ եմ դուրս կգար դաշտից։ ԹՐԻՓՓ-ը կլրացվեր այլ մասնակիցներով, Հայաստանն ինքը կկառուցեր, և կարիք չէր լինի բաժնետոմսերը ԱՄՆ-ին հանձնելու, գուցե կունենար այլ կիլոմետրաժ։ Սահմանադրության փոփոխության հարցը կմնար օրակարգում, բայց այն կլիներ ոչ թե Ալիևի պահանջով փոխվող մայր օրենք, ոչ թե կփոխվեր անկախության հռչակագիրը հանելու համար, այլ՝ որևէ մեկի հագով կոստյում չունենալու համար։ Ադրբեջանցիների գալու թեման կփակվեր ընդմիշտ․ այդ թեման եկել է Նիկոլի հետ, Նիկոլի հետ էլ չքանալու է։ Իսկ պատերազմի թեման իր տեղը կզիջեր երաշխավորված խաղաղությանը։ Իսկ հիմա այդ թեման բաց է ու դա ասում է գլխավոր բանակցողը։ Ընդամենը մեկ ամիս առաջ Ալիևը դարձյալ այցելել էր Արցախ ու դարձյալ մեզ անվանել թշնամի։

Կարճ ասած՝ այս իշխանությունը ինչպես որ ընտրության գնաց պատերազմի սպառնալիքով, այնպես էլ փորձելու է Ադրբեջանին վերաբերող ցանկացած հարցն այդ սպառնալիքով սղացնել ու հանձնել հողեր, փոխել սահմանադրություն, բնակության բերել թշնամիներին։ Պարզ է, որ պատերազմը հետաձգելու միակ ձև սրանք տեսնում են զիջումները։ Նիկոլը երևի աշխարհում միակ ղեկավարողն է, որ հա՛մ իր հետ են հարցերը լուծում շանտաժով, համ ինքը՝ երկրի ներսում։

 

Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

Պետք է դուրս գալ «սպորտզալ խլողի» տեղային մտածելակերպից․ Նարեկ Կարապետյան

Պետք է դուրս գալ «սպորտզալ խլողի» տեղային մտածելակերպից․ Նարեկ Կարապետյան

19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխությունը մարդու ֆիզիկական ուժը փոխարինեց հաստոցներով. օրինակ մանվածագործական հաստոցը փոխարինեց 100 մարդու ֆիզիկական աշխատանք ինչը էժանացրեց շորերի գները, երկաթուղին փոխարինեց 100 ավոր ձիակառքերի ինչը էժանացրեց ապրանքների և մարդկանց...

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք

Բելառուսի Պետական ստանդարտի կոմիտեն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն պատճառով, թե արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Ինչպես նշվում է Պետստանդարտի ռեեստրում, հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության...

Իրանը հարձшկվում է բոլորի վրա, բայց ոչ մեզ վրա․ նրանք գիտեն մեր ուժը․ Նեթանյահու

Իրանը հարձшկվում է բոլորի վրա, բայց ոչ մեզ վրա․ նրանք գիտեն մեր ուժը․ Նեթանյահու

Ես համոզված եմ մեր կարողությունների վրա՝ մեկընդմիշտ վերացնելու այս սպառնալիքը, այսինքն՝ տապալելու այս ռեժիմը, հայտարարել է Իրանի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ խոսելով Իրանի մասին։ «Սա հիմնական առաքելությունն է, որը դեռ մեր առջև է, բայց այն մոտ է։ Այն անհնար չէ։ Նրանք...

Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաբեր բնակավայրում հոսանքահարման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել...