«Դուք այսօր մարդ եք սպանել»,- այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորելու հրահանգ տվածի և կալանավորման որոշում կայացրածի վրա է, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները։
Ամեն անգամ, երբ որևէ մեղադրյալի առողջական վիճակով պայմանավորված միջնորդություն է ներկայացվում՝ նրա նկատմամբ կալանք չկիրառելու վերաբերյալ, միշտ գտնվում են մարդիկ, ովքեր հեգնում են նրա առողջական վիճակը և անտեսում բժշկական տվյալները։
Արդյունքում կալանավորվողներն էլ իրենք են սկսում չխոսել իրենց առողջական խնդիրների մասին, որպեսզի հանկարծ սխալ տպավորություն չստեղծվի։ Եվ լինում է սա»։






