Էրդողանը կոչ է արել թյուրքական պետություններին տարածաշրջանը վերածել առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի խոշոր կենտրոնի

30 Հոկտեմբերի, 2026

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովում կոչ է արել թյուրքական պետություններին տարածաշրջանը վերածել առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի խոշոր կենտրոնի։ Հայտնում է Անադոլու լրատվականը։

Էրդողանի խոսքով՝ Միջին միջանցքը կարող է որոշիչ դեր ունենալ համաշխարհային առևտրի ապագայի հարցում։ «Թյուրքական աշխարհում պառակտման և տարաձայնությունների տեղ չկա»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև կոչ է արել Իրանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ զենքի ուժի փոխարեն։ Նա կարևորել է նաև Գազա մարդասիրական օգնության մատակարարումն ակտիվացնելու և վերականգնման աշխատանքները սկսելու ջանքերը։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Փաշինյանը չգիտի՞ 21-րդ դարի խաբեության մեթոդները

«Ի դեպ»․ Փաշինյանը չգիտի՞ 21-րդ դարի խաբեության մեթոդները

Ի դեպ, ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարցրել են, թե ինչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք ավտոմեքենա են պատվիրել, սակայն տարբեր կազմակերպությունների կողմից խաբեության զոհ դարձել։ Պատասխանն ուշագրավ էր․ «21-րդ դարն ա չէ՞, ո՞նց կարելի ա տենց գնալ և խաբեության զոհ...

Շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններին պետք է պարտադիր բաժնետիրականացնել․ Արթուր Խաչատրյան

  «Մեր տնտեսությունը մի մեծ պրոբլեմ ունի, մեծ սահմանափակում ունի․ շուկան շատ փոքր է։ Շուկան շատ փոքր է, հաստատուն ծախսերը մեծ են, չես կարողանում շատ արտադրես, միավոր ապրանքի գինը շատ ավելի բարձր է լինում և մրցունակությունն ընկնում այլ...

106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. news.am

106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. news.am

Շրջակա միջավայրի նախարարությունը պետական խոշոր գնումների հայտնի մատակարար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին 106,566,180 դրամ է հատկացրել Հայաստանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում BTL ակտիվացումներ և փորձառնական մարքեթինգային ծառայություններ իրականացնելու համար: Այս մասին...

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

Ադրբեջանը տարածաշրջանային նախագծերի ակտիվ մասնակից է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ինչպես հայտնում է «Report»-ը, նա այս մասին ասել է Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։ Այս...