«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

30 Հոկտեմբերի, 2026

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը կարևորել է Հայաստան-Կանադա հարաբերությունների խորացումն ու համագործակցության ընդլայնումը։ Խմբակցության ղեկավարն ընդգծել է, մասնավորապես, կրթական, տնտեսական և առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Միջխորհրդարանական կապերի սերտացման հարցում էլ արժևորվել է բարեկամական խմբերի դերակատարությունը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են ներկայացրել Հայաստանում ներքաղաքական գործընթացների, ժողովրդավարական մակարդակի, դատական իշխանության անկախության վերաբերյալ, խոսել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններից։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Փաշինյանը չգիտի՞ 21-րդ դարի խաբեության մեթոդները

«Ի դեպ»․ Փաշինյանը չգիտի՞ 21-րդ դարի խաբեության մեթոդները

Ի դեպ, ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարցրել են, թե ինչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք ավտոմեքենա են պատվիրել, սակայն տարբեր կազմակերպությունների կողմից խաբեության զոհ դարձել։ Պատասխանն ուշագրավ էր․ «21-րդ դարն է չէ՞, այսքան տեղեկատվության մեջ ո՞նց կարելի է...

Շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններին պետք է պարտադիր բաժնետիրականացնել․ Արթուր Խաչատրյան

  «Մեր տնտեսությունը մի մեծ պրոբլեմ ունի, մեծ սահմանափակում ունի․ շուկան շատ փոքր է։ Շուկան շատ փոքր է, հաստատուն ծախսերը մեծ են, չես կարողանում շատ արտադրես, միավոր ապրանքի գինը շատ ավելի բարձր է լինում և մրցունակությունն ընկնում այլ...

106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. news.am

106,5 մլն դրամ՝ թիթեռ-ճոճանակի, պտտվող թիթեռի և թիթեռով 4 կանգառների համար. ի՞նչ ծախսեր են կատարվել COP17-ի շրջանակում. news.am

Շրջակա միջավայրի նախարարությունը պետական խոշոր գնումների հայտնի մատակարար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին 106,566,180 դրամ է հատկացրել Հայաստանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում BTL ակտիվացումներ և փորձառնական մարքեթինգային ծառայություններ իրականացնելու համար: Այս մասին...

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

Ադրբեջանը տարածաշրջանային նախագծերի ակտիվ մասնակից է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ինչպես հայտնում է «Report»-ը, նա այս մասին ասել է Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ...

Էրդողանը կոչ է արել թյուրքական պետություններին տարածաշրջանը վերածել առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի խոշոր կենտրոնի

Էրդողանը կոչ է արել թյուրքական պետություններին տարածաշրջանը վերածել առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի խոշոր կենտրոնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովում կոչ է արել թյուրքական պետություններին տարածաշրջանը վերածել առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի խոշոր կենտրոնի։ Հայտնում է Անադոլու լրատվականը։...