Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։
«Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ։ Ողջույններս եմ փոխանցում Ադրբեջանի նախագահ, իմ եղբայր Իլհամ Ալիևին և մեր ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին, որոնց հետ միշտ միասնական ենք թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին», — գրել է Էրդողանը։
Շնորհավորանքը հնչում է Անկարայի ու Բաքվի միջև վերջին տարաձայնությունների ֆոնին։






