Էներգիայի վերափոխման ինդեքսով Հայաստանը 2025-ի վարկանիշային աղյուսակում 9 տարի առաջվա համեմատ մնացել է նույն դիրքում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

14 Հուլիսի, 2025

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում-2025» զեկույցին։

Այսպես՝

  • 2025թ. Հայաստանը էներգիայի վերափոխման 54.3 միավոր ինդեքսով (ԷՎԻ) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 118 երկրների թվում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը։

Հայաստանի 2025թ. վարկանիշային դիրքը նույնն է, ինչ 2016-ին։ Այսինքն՝ Հայաստանը, 2025-ի Զեկույցով գրանցված դիրքով, 9 տարի առաջվա համեմատ, առաջընթաց չի ունեցել։

2015թ. համեմատ Հայաստանի ԷՎԻ-ն փոքր-ինչ աճել է (ինչպես երկրների ճնշող մեծամասնության դեպքում), սակայն գրանցվել է վարկանիշային դիրքի 5 հորիզոնականով նահանջ։ Պատճառն այն է, որ Հայաստանի առաջընթացն ավելի դանդաղ է եղել, քան երկրների մեծ մասինը. 2015-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի համաշխարհային միջին մեծության աճը՝ 3.7 միավոր, շուրջ 1.5 անգամ ավելի է եղել, քան Հայաստանի ԷՎԻ-ի աճը (2.5 միավոր)։

2023-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի «Կրթություն և մարդկային կապիտալ» ցուցիչը 2023թ. համեմատ նվազել է 5.2 միավորով, քանի որ կտրուկ նվազել է այդ ցուցիչի «Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքս» ցուցանիշը։ Իսկ դա այն ինդեքսն է, որով գնահատվում է երկրի՝ տաղանդներ (մարդկային կապիտալ) հավաքագրելու, զարգացնելու և պահպանելու կարողությունը: Ինդեքսի կտրուկ անկումն արժեզրկում է մարդկային կապիտալի ավելացման, ուղեղների արտահոսքի կանխման և որակյալ մասնագետների համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին գործող իշխանության կողմից պարբերաբար հնչեցվող բարձրագոչ հայտարարությունները։

Հայաստանի ԷՎԻ-ն շարունակում է բավական ցածր մնալ համաշխարհային միջինից: Ի դեպ, համաշխարհային միջինից ցածր են թե՛ «Համակարգի արդյունավետություն» և թե՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները:

  • Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրները և նախկին խորհրդային հանրապետությունները (ընդամենը՝ 24 երկիր) ներառող խմբի վարկանիշային աղյուսակում 2025թ. Հայաստանը 16-րդն է։
  • Հարևան 4 երկրներից ԷՎԻ-ով և զբաղեցրած դիրքով Հայաստանը գերազանցում է միայն Իրանին, որից Համաշխարհային վարկանիշային աղյուսակում առաջ է 37 հորիզոնականով։ Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային Հայաստանը զիջում է համապատասխանաբար 24, 23 և 15 հորիզոնականով:
  • Հայաստանը ԷՎԻ-ով գերազանցում է Զեկույցում ներառված ԵԱՏՄ անդամ 2 երկրներին՝ Ղազախստանին և Ղրղզստանին (ՌԴ-ն և Բելառուսը Զեկույցում ընդգրկված չեն):

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/cIG6L ։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց...

Խոշոր հրդեհ Արարատյան փողոցի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են

Խոշոր հրդեհ Արարատյան փողոցի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ...

13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ 2-ն էլ վիրավոր են

13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ 2-ն էլ վիրավոր են

Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված...

Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ն, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ

Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ն, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ

Սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի շարժիչի հատվածում հրդեհ...