Ընտրություններից առաջ հատուկ նշանակության զորքերի զինծառայողների հաշվին փոխանցվել է մոտ 200 հազար դրամ

6 Հունիսի, 2026

Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորքերի զինծառայողների շրջանում մեծ դժգոհության և բողոքի ալիք է բարձրացել։ Գրում է «Իշխանություն» լրատվականը։

Կառավարության որոշմամբ աշխատավարձերի բարձրացումը ոչ միայն չի իրականացվել, այլև ընթացիկ վարձատրություններից զգալի կրճատումներ են արվել։

Դեռևս հունվարի 1-ից ուժի մեջ մտած կառավարության որոշման համաձայն՝ հատուկ նշանակության զորքերի աշխատավարձերը պետք է բարձրանային։ Ըստ զինծառայողների՝ ՊՆ-ից ամիսներ շարունակ ձգձգել են գործընթացը՝ խոստանալով, որ հավելավճարները կփոխանցվեն հետահաշվարկով։

Սակայն, հունվարից սկսած, զինծառայողները ոչ միայն չեն ստացել բարձրացված աշխատավարձը, այլև զրկվել են իրենց հասանելիք հավելավճարներից։

«Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ մինչև հունվար ամիսը հատուկ նշանակության զորքերի ծառայողները ամեն ամիս հանձնել են մասնագիտական, տեսական և ֆիզիկական պատրաստվածության քննություններ, որոնց արդյունքներով ստացել են իրենց աշխատավարձի 1/3-րդ մասը՝ մոտ 100,000 դրամ։ Այս գումարները հունվարից այլևս չեն վճարվել։

Զինծառայողների բողոքների ու դժգոհությունների մեծ ալիքից հետո, միայն այսօր ՊՆ-ն փոխանցումներ է կատարել, որոնք, սակայն, ավելի են սրել իրավիճակը։ Հունվարի 1-ից կուտակված հետահաշվարկով՝ յուրաքանչյուր զինծառայողի (կախված հաստիքից) պետք է փոխանցվեր շուրջ 600,000 դրամ, սակայն ընտրություններից ընդամենը երկու օր առաջ փոխանցվել է շուրջ 207,000 դրամ։

«Ստացվում է՝ հունվարի 1-ից սկսած հատուկ նշանակության զորքերի ծառայողներից զուտ հավելավճարների տեսքով գողացել են մոտ 400,000-ական դրամներ։ Պարզապես դեմը ընտրություններ են, այսքանն էլ տվել են, որ կոպիտ ասած, սուս մնան»,- նշեցին նրանք։

Ստեղծված իրավիճակի պատճառով հատուկ նշանակության զորքերի զինծառայողները տեղափոխման թույլտվության թերթիկներ են վերցնում։ Նրանք պատրաստվում են կա՛մ տեղափոխվել այլ զորամասեր, կա՛մ ընդհանրապես դուրս գալ պաշտպանության նախարարության համակարգից, քանի որ կատարվող բարդ ու վտանգավոր առաջադրանքների դիմաց գործող իշխանությունն ու ՊՆ ղեկավարությունը կրճատում են նրանց հասանելիք աշխատավարձը։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...