ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում․ «Հրապարակ»

13 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրիի ՏԻՄ ընտրություններում, ինչպես տեղեկացրել ենք, իշխանական թեկնածուն գրեթե առանց մրցակցության է մնացել։ Առաջադրվել են թեկնածուներ Շնորհապետական, Եվրոպական, «Ապրելու երկիր» կուսակցություններից, բայց բոլոր թեկնածուները, ըստ մեր աղբյուրի, կապեր ունեն իշխանականների հետ։

Սակայն ՔՊ-ն, այնուամենայնիվ, «ստրախովկայով» է գործում՝ 2 օր առաջ «Ապրելու երկրի» համայնքապետի թեկնածու Արմեն Հայրապետյանին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, մեր տեղեկություններով՝ Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի գործով։ Վերջինիս մեղադրում են «առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաեւ՝ այդ նպատակով կաշառք տալու եւ ստանալու մեջ»։

Արմեն Հայրապետյանն ավագանու նիստում կողմ է քվեարկել այդ հանքը շահագործելու որոշմանը։ Նա մտերիմ է Անդրեասյանի հետ եւ նրա ջանքերով է սեփականաշնորհել Մեղրիի կոմունալ տնտեսության շենքի մի մասը, որի մի մասն էլ տարիներ առաջ գնել է նրա հայրը՝ կոմունալի նախկին պետը։ Այդ ժամանակ Մեղրիի քաղաքապետը նրանց ազգական Սերգեյ Հայրապետյանն էր։ Այդ սեփականաշնորհումը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց Մեղրիում, բայց մնաց անհետեւանք։

Ներկայում կոմունալի շենքը պատկանում է Հայրապետյանների ընտանիքին՝ ծառայում է որպես հյուրանոց։ Ի դեպ, թեկնածուն խոստանում է լողավազան կառուցել, զբոսայգիները բարեկարգել, բայց մեղրեցիները թերահավատ են, որ Հայրապետյանը կանցնի, ասում են՝ նախորդ անգամ անցավ Ռուբեն Վարդանյանի շնորհիվ, այժմ շանս չունի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Շինարարների փողոցում քանդում են կրպակներն ու խանութները

Լարված իրավիճակ Աջափնյակում․ Շինարարների փողոցում քանդում են կրպակներն ու խանութները։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները բանավոր տեղեկացրել էին, որ այսօր՝ 9:30-ին, կսկսեն Շինարարների փողոցում կրպակների քանդումը։...

Կալասը կոչ է արել ԵՄ-ին մշակել անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմ

Կալասը կոչ է արել ԵՄ-ին մշակել անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմ

Եվրամիությանը (ԵՄ) անհրաժեշտ է մշակել արտակարգ անվտանգության արձանագրություն՝ սպառնալիքների առաջացման դեպքում պատասխան միջոցները արագ համաձայնեցնելու համար։ Այս կարծիքն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա...

Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին կամրջի մոտ բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավnրներ

Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին կամրջի մոտ բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավnրներ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին բախվել են 24-ամյա Արսեն Ա․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան և 63-ամյա Աշոտ Ա․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում...

Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ այս հիմար պատերազմին վերջ դնելու համար․ Թրամփ

Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ այս հիմար պատերազմին վերջ դնելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Գրում է Kommersant.ru-ն։ «Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ Զելենսկին և Պուտինը պետք...