«Այսօր ներկայացվեց Եվրոպայի խորհրդում զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս զեկույցում, ինչպես նաև իշխանությունների կողմից մինչև ընտրությունները ստեղծված ոչ արդար պայմանները, վարչական ռեսուրսների բացահայտ կիրառումը, քաղաքական հետապնդումները, այսինքն՝ քաղաքական ենթատեքստ ունեցող ձերբակալությունները։
Այս ամենը կար զեկույցում, ինչը, իհարկե, կարևոր է, որովհետև այս մասին մենք շատ ենք խոսել և բարձրաձայնել։ Ինչպես գիտեք, «Քաղաքացիական պայմանագիրն» ու իշխանությունները առհասարակ մերժում էին ընդդիմության կողմից հնչեցված այս բոլոր մեղադրանքները։ Բայց այս զեկույցում հստակ այդ ամենի մասին խոսք կա»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, իր տեսաուղերձում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






