Ընտրական շրջանի բացումից երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին․ «Փաստ»

18 Փետրվարի, 2026

Past.am-ը գրում է. Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին Փետրվարի 9-ին՝ հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր անց, Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել՝ մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ընտրակաշառքի հանցագործության համար համար կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական որոշում չեն կայացրել՝ գործով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ  Վահագն Խաչատուրյանը փետրվարի 6-ին ստորագրել է հերթական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը, որը ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից։ Նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկից հետո իրավապահ մարմինները հայտարարել էին քաղաքական դերակատարների հայտարարությունների և գործողությունների «համապարփակ մշտադիտարկում» իրականացնելու մասին։ Մշտադիտարկման նպատակն է պարզել՝ արդյոք խախտվում են Քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք այս ժամանակահատվածում արգելում են աջակցությունների բաժանումը, ինչը կարող է գնահատվել որպես ընտրակաշառք։

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի ընտրությունների ընթացքում այն ժամանակ ընդդիմադիր Առուշ Առուշանյանը՝ Գորիսի քաղաքապետը, դատապարտվել էր նմանատիպ արարքի համար։ Այդ դեպքում դրամական օգնության տրամադրումը իրավապահների կողմից մեկնաբանվել էր որպես ընտրակաշառք, և նրա նկատմամբ կիրառվել էր քրեական պատասխանատվություն։ Ներկայիս դեպքը տեղի է ունենում նույն իրավական շրջանակներում և ժամանակագրական համատեքստում, ինչը փորձության է ենթարկում իշխանությունների հայտարարությունը՝ բոլոր քաղաքական դերակատարների նկատմամբ օրենքի հավասար կիրառման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանում նախագահի ընտրությունն արդյունք չտվեց։ Պաշտոնին հավակնող Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը չհավաքեցին անհրաժեշտ ձայները։ Երկու թեկնածուների կենսագրություններում ուշագրավ են ոչ միայն նրանց կապերը Նիկոլ Փաշինյանի իշխանության...

ՍԴ-ն  2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

ՍԴ-ն 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

  Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը (ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս...

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել։ Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր  «Փաստինֆո», ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը։ Նշենք՝ արդեն շուրջ չորս ժամ է, ինչ ՍԴ-ում շարունակվում է նախագահի ընտրությունը։ ՍԴ...

Ի՞նչ տեսանյութ էր ցուցադրում Բագրատ Միկոյանն այսօրվա ասուլիսում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի ասուլիսում ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում 2004թ․ հունիսի 23-ի ելույթից, որտեղ նախագահ Քոչարյանը պատասխանում...