Ի՞նչ տեսանյութ էր ցուցադրում Բագրատ Միկոյանն այսօրվա ասուլիսում

14 Հոկտեմբերի, 2026

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի ասուլիսում ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում 2004թ․ հունիսի 23-ի ելույթից, որտեղ նախագահ Քոչարյանը պատասխանում էր Ադրբեջանի պատվիրակության հարցին։

Նախագահ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է այդ հատվածը։

Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը հարցնում է, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն անձամբ մասնակցել է ռազմական գործողություններին։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է․

 «1988 թվականից սկսած՝ իմ երեխաները մանկություն չեն ունեցել։ Ես երեք երեխա ունեմ, ավագն այն ժամանակ յոթ տարեկան էր։ Իսկ 1991-ից մինչև 1994 թվականը նրանք ապրել են նկուղներում՝ ադրբեջանական ավիացիայի ռմբակոծությունների տակ։ Իմ ամբողջ ընտանիքը։ Այո՛, ես հպարտ եմ, որ մասնակցել եմ մարտական գործողություններին, և հպարտ եմ այն արդյունքով, որն այսօր ունենք»։

Բագրատ Միկոյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով․ «Այդ ավագ որդին Սեդրակն էր Քոչարյան, յոթ տարեկան, պադվալներում, ադրբեջանական ավիացիայի ռմբակոծության տակ։ Այսօր Սեդրակ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի սիրելի ԱԱԾ պադվալում է, հայ իրավապահների ապօրինությունների ռմբակոծությունների տակ։

Բայց ոնց նախագահը վերջում ասաց՝ «Ես հպարտ եմ, որ հաղթեցի»։ Վատ նորություն ունեմ՝ երբ Քոչարյանները հայտնում են ինչ-որ պադվալում, դա ավարտվում ա հաղթանակով»։

Նմանատիպ նյութեր

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել։ Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր  «Փաստինֆո», ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը։ Նշենք՝ արդեն շուրջ չորս ժամ է, ինչ ՍԴ-ում շարունակվում է նախագահի ընտրությունը։ ՍԴ...

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային...

Ֆիդանը մեկնել է Բաքու

Ֆիդանը մեկնել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովին։ Միջոցառմանը նա կներկայացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։...

Ահա թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործը համարվում «Աշխարհաքաղաքական N1»․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ պատերազմի 18-րդ օրը, որոշ չափով բացահայտվեց պատերազմի դաշտում մեր կորուստների մասին։ Ուղերձով հանդես եկավ մարդամեկը․ նախ դարձյալ գլուխ գովաց, թե ինչպես հուլիսյան մարտերի ժամանակ է ասել, որ Ադրբեջանը...

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսությունից։ Լևոն XIV-ին ուղղված նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել՝ ողջունելով Պապի հաջող վիրահատությունը։ Հայրապետը...