«Միայն այս դրվագը ցույց է տալիս իրենց հռետորաբանության, իրենց նարատիվների և գործողությունների մերկությունը։ Ինչքան շատ էին խոսում, որ մենք առաջնագծում, տեսեք, ինչպիսի ներդրում են անում, մի ադրբեջանցու չեն կարողացել ֆիքսել, հետո էլ հայտնաբերել։ Այդքանով է իրենց գործունեությունը գնահատվում։
Այդ գնահատականը պարտադիր չէ, որ ես և դուք տանք. այդ գնահատականը փաստացի հողի վրա արձանագրված իրողությունն է։
Այո՛, ես կարծում եմ, որ համապատասխան պաշտոնյաներ պետք է սրա համար քաղաքական պատասխանատվության ենթարկվեն, որովհետև առաջնագծի պահելը իրենց ֆունկցիան է եղել։ Այստեղ սահմանապահ զորքերը առաջնային ֆունկցիա ունեին։
Ես հիմա ոչ թե տվյալ զորամասում ծառայող սահմանապահ զորքերի ներկայացուցիչների, ծառայողների մասին եմ խոսում, այլ վերադասի, քաղաքական պատասխանատուների, որովհետև իրենք պետք է համապատասխան կահավորումն այնտեղ անեին՝ տարրական փշալարերից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Հազար ու մի բան կա, չէ՞, որ կարողանում է ֆիքսել սահմանախախտին։ Այդ ամեն ինչը չկա»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




