Դատախազը, դատավորը, քննիչը, պլոմբողը, պահակն ու հավաքարարը․ «Կարճ ասած»

24 Դեկտեմբերի, 2025

 

Ի տարբերություն մեկ-երկու տարի առաջվա իրավիճակի, այսօր այս կառավարության տված ու չկատարած խոստումների մասին խոսում է մեզանից ավելի շատ՝ ժողովուրդը։ Ամենուր ում միկրոֆոնը դեմ ես տալիս, խոսում է այդ մասին, ցանկացած իրավիճակում խնդրի բախվելիս ժողովուրդը հիշում է  իրեն տված ու չկատարած խոստումները, որովհետև սրանք խոստումներ են տվել բոլորին ու ամեն ինչի հետ կապված։ Վերջերս արդարացում է գտել, ասում է՝ մեզ ասում են՝ խոստացել եք, չեք արել, բա որ տասնյակ բաներ էլ չենք խոստացել, բայց արել ե՞նք, բա դրանից ինչի՞ ոչ մեկ չի խոսում։ Ո՞վ չի խոսում, բա մեռանք խոսալով, հայտարարելով, որ դու ինչ խոստացել ես, չես արել, ավելին՝ հակառակն ես արել․ ինչը արել ես, դրանց մասին խոստում չի եղել։ Իհարկե՝ շատ պետք է ցանկանայինք, որ նա ինչ չէր խոստացել՝ չկատարեր, այլ կատարեր ինչ խոստացել էր․ որովհետև խոստումները եթե կատարեր, այլ որակի երկրում կապրեինք, բայց այսպիսի ծանր իրավիճակում ենք, քանի որ նա կատարել է հենց այն, ինչ չի խոստացել։

Իր հետ համաձայն եմ, որ նա լիքը բաներ է արել, որոնց մասին չէր խոստացել․ օրինակ եթե խոստանար Արցախը հանձնել, ի՞նչ կլիներ նրա հետ․ նման բան չխոստացավ, հակառակ տրամաբանությամբ էր ելույթներ ունենում, ուրիշներին անվանում հող հանձնողներ, բայց հանձնեց․ չի խոստացել, որ բանակը չի զինելու, չի խոստացել, որ գյուղեր կհանձնի, չի խոստացել, որ տրանսպորտը կթանկացնի, գույքահարկն էլ հետը․ այո, այդպիսի խոստումներ չի տվել, բայց արել է, ճիշտ է ասում։ Չեք գտնի այդպիսի ելույթ, որ խոստանա թոշակը չբարձրացնել, ոչ, հակառակն է խոստացել, բայց ոչ միայն չի բարձրացնում, այլ ասում է՝ որ բարձրացնեմ, մեծ մարդիկ են, չեն իմանա ինչի վրա ծախսեն։

Ասում է՝ ինչու չեք ասում, որ լիքը բան չեմ խոստացել, բայց արել եմ․ այո, խոսում ենք․ չես խոստացել, որ 5 հազար զոհ ես տալու, 10 հազարից ավելիին դարձնելու ես հաշմանդամ․ նաև չես խոստացել, որ թիմով դառնալու եք միլիոնատեր։ Այո, չես ասել, որ պարտքը հասցնելու ես 14 մլրդ դոլարի, ընդհակառակը, ասել ես՝ պետք է այլևս պարտք չվերցնենք։ Ես չեմ հիշում նման ելույթ, որ խոստացած լինես մարդկանց նոր տուգանքների տակ մտցնել, ընդհակառակը, ասել ես՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, կգանք սաղ կջրենք։ Ապրես, մալադեց, ինչ չես խոստացել՝ արել ես։ Չես խոստաց ել, որ մեր երկրում քո օրոք ամեն երրորդը աղքատ է ապրելու։

Բերեմ վերջին օրինակը, որն ամենաքննարկվող թեմաներից է՝ խանութ փակելը։ Դուք խոստացել ե՞ք, որ գործարարներին ճնշելու եք, ՀԷՑ եք խլելու, բիզնես եք փակելու։ Սաշիկի 50/50-ները շահարկելով եկաք իշխանության, քա՞նի բիզնեսից եք փայ մտել՝ 30-ից մինչև 90 տոկոս, որոշ դեպքերում էլ՝ խլել լրիվ։ Խոստացել է, որ բիզնեսն ազատ է լինելու, չի խոստացել, որ ընկնելու է ամեն խանութի հետևից․ ու ոչ թե բացելու, այլ՝ փակելու համար։

Կառավարության՝ դեկտեմբերի 18-ի նիստում նա ևս մեկ չլսված բան արեց․ ինչ-որ խանութից դժգոհ էր, որտեղ ապրանքի արժեքը կանխիկով այլ գինն է, անկանխիկով ավելի թանկ ու հրահանգ տվեց ՊԵԿ նախագահին՝ «ձևը գտեք՝ փակեք էդ խանութը։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը»։ Ասում է փակեք ու հենց ասեմ՝ նոր բացեք։ Մեր երկրում երկրի վարչապետն է հրամայում յուրաքանչյուր խանութի աշխատել-չաշխատելը։

Երբ նայում ես կառավարության նիստում իր ու մյուսների պահվածքը, առաջին տպավորությունն այն է, որ կառավարության նիստի փոխարեն մի այլ բանի ես ականատես։ Փաշինյանը որոշում է գույքի վրա արգելանք կիրառել․ դա քննիչի գործն է։ Արգելանք դնելը դատարանի գործն է, դա էլ է անում Փաշինյանը։ Հսկողությունն իրականացնում է դատախազը, բայց Փաշինյանն է ասում այստեղ՝ ես կգնամ ու ամեն օր կնայեմ՝ հո չեք բացել, նաև, իհարկե, կատարում է օպերատիվ աշխատանք, որն էլի իր գործը չէ։ Հիմա մենք տեսնում ենք, որ մեկ պաշտոնյա անում է այդ ամենը։ Լավ, բա այդ դեպքում կհարցնեք՝ ինչո՞ւ ենք մենք պահում ամբողջ դատախազական, քննչական, դատական համակարգ, եթե Փաշինյանն է էդ սաղ անում։ Լավ չի՞ լինի ազատեք դրանց ու խնայողությունների հաշվին, ասենք, թոշակը բարձրացնեք մի 30 հազար դրամով։ Հըն, ժողովուրդ ջան, վա՞տ առաջարկ է։

Երբ պետական պաշտոնյան կամ կառույցը անցնում է իր իրավասությունների սահմանը կամ իր լիազորությունների շրջանակներում կատարում է ապօրինի արարք՝ անօրինական որոշում, քաղաքացու իրավունքների խախտում, հանրային միջոցների չարաշահում, դա լիազորությունների չարաշահում է, վերազանցում։ Դա բերում է պետական ինստիտուտների հեղինակության, դրանց նկատմամբ հանրային վստահության կորստի և նաև այդ պաշտոնյայի հեռացման պատճառ է։ Իհարիկե՝ դա այդպես է նորմալ երկրում, երբ կա վերահսկող, կա հակակոռուպցիոն անկախ մարմին, էդ ժամանակ Նիկոլի դեմ վարույթ կնախաձեռնվեր։ Հիմա դա չկա, իր արարքը ավելանալու է էն քրգործերի տրցակին, որ դեմ հարուցվելու է պաշտոնանկությունից հետո։ Նու անկեղծ ասած՝ մի տեսակ խնդալու էլ է, որ մարդուն, որ Արցախ է հանձնել, գնաս ասես գիտե՞ս դու ապօրինի խանութ ես փակել տվել։

Ինքը ասում է՝ ձևը գտեք փակեք, գլուխ գլխի են տալիս, ձևը գտնում են ու փակում, իբր՝ դե սա ուրիշ գործով ենք փակել։ Տպավորություն է, որ սրանք ամեն մեկի ու ամեն ինչի վրա նախապես քրգործ ունեն հարուցած ու հենց Նիկոլն ասում է բռնեք, նրանք կատարում են դա, բայց հիմնավորում են, որ չէ, Նիկոլի ասածը կապ չունի, այսինչ թվին վրան քրգործ կար։

Պատկերացրեք՝ ներդրողը, որ ուզում է գալ Հայաստանում խանութ բացել, հանկարծ աչքով ընկնում է երկրում վարչապոտ աշխատողի հիստերիկ շարժումներով ելույթը, թե՝ էդ խանութը կփակեք, հենց ասեմ՝ նոր կբացեք, ի՞նչ որոշում կկայացնի էդ ներդրողը։ Իհարկե՝ էդ խանութը փակելուց առաջ, վստահաբար, տեսած կլինի ուրիշ բիզնեսները խլելը։ Երբ Նիկոլն ասում է փակեք խանութը ու գնում-փակում են, նշանակում է ինքը կոռուպցիոն կապի մեջ է այդ հիմնարկների հետ։

Կարճ ասած՝ ամբողջ կատարվածի մեջ ես բանալի բառերից մեկը համարում եմ «ձևը գտեք՝ փակեք» արտահայտությունը։ Երբ մեր երկրում մի բան է լինում վատ, ուրեմն իմացեք, որ ընդամենը ձևը գտել են էդպես անելու։ Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին։ Ձևը գտան բանտարկելու՝ ապօրինի զենք, բանտարկեցին։ Ձևը գտեք՝ նստացրեք, ձևը գտեք՝ հանձնեք և այլն։ Դա՛ է կարողանում՝ խանութ փակի, երկիր փակի, մարդկանց փակի։ Իր ձևը դա է։ Երբ Սամվել Կարապետյանն ասում է մեր ձևով կմասնակցենք, դա նշանակում է ինչ-որ բիզնեսի բացում, աշխատատեղի բացում, ինչ-որ օգուտ տվող բանի բացում, երբ Նիկոլն է ասում իր ձևով, այ դա արդեն հակառակը՝ ամեն ինչի փակումն է, էն ամենի փակումը, ինչ բացել են ուրիշները։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին․ Պեսկով

Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է, Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չնշելով ամսաթվերը և այլ մանրամասներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք պատրաստվում ենք այցին, այն...

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ողջունելով հյուրին՝ Աննա Գրիգորյանը խոսել է...

Եթե նիստերը դռնբաց լինեին, դատավորները հանրության առաջ ծիծաղելի վիճակում կհայտնվեին․ Լևոն Քոչարյան 

    «Կալանքի նիստերը, ինչպես գիտեք, հիմնականում դռնփակ են անցկացվում։ Մենք երկու կալանքի նիստերի ժամանակ էլ միջնորդել էինք, որ դրանք դռնբաց լինեն։ Առաջին հերթին հայրս էր ցանկանում, որ հանրությունը տեսնի այդ ամենը, բայց երկու...

Սեդրակ Քոչարյանի գործը նույն աբսուրդ գործն է․ ոչ մի բացատրություն՝ թե ինչու նա պետք է լինի կալանքի տակ․ Լևոն Քոչարյան 

  «Ակնհայտ է, չէ՞, որ հորս կալանքը, եղբորս կալանքը և այս ամենը մեկ շղթայի մաս են՝ կրկին ճնշում գործադրելու, ճնշումն ավելի մեծացնելու և հույս ունենալու, որ դա ինչ-որ արդյունք կտա»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին հայտարարեց ԱԺ...

Դուք սուտասան եք․ Դուք ուզում եք՝ այսքան ստից հետո ժողովուրդը ձեզ հավատա՞․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին 

«Եվ դուք ուզում եք, որ այս իրավիճակում մենք մտածենք, թե կարող ենք մեր կամքով ընտրության գնալ և վստահել, որ ժողովուրդը կորոշի։ Դուք ժողովրդին ընտրելու հնարավորություն չեք տալիս։ 60 հազար մարդ ընտրել էր «Բարգավաճ Հայաստան»-ին։ Ի՞նչ արեցիք։...