Այս իշխանությունը Հայաստանը դարձրել է սպանությունների «Showroom». Արթուր Սուքոյան

1 Հոկտեմբերի, 2025

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սպանությունների դեպքերով այս իշխանությունը փորձում է տարբեր կերպ արդարանալ՝ «դե վենդետա էր», «դե սա ուրիշ բան էր», «մենք էլ ոչինչ չէինք կարող անել» և այլն։ Իսկ իրական խնդիրը հենց այն է, որ իշխանությունները չեն տեսնում իրենց կապը դրանց հետ, չեն հասկանում, որ անվտանգությունը միայն Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգությունը չէ։

Օրինակ՝ նախագահ Քոչարյանի ութ տարիների կառավարման ընթացքում կանխամտածված սպանությունների և մահափորձերի թիվը նվազել էր 39%–ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի օրոք այդ ցուցանիշը աճեց 94%–ով։

Չնայած չարախոսները կասեն՝ «դե Քոչարյանը դրա հետ կապ չունի, աշխարհում ընդհանուր այլ իրավիճակ էր, բարենպաստ պայմաններ էին բան…))», բայց ցանկացած սթափ մտածող մարդ հասկանում է, որ թե՛ զգալի նվազումը, թե՛ զգալի աճը ուղղակիորեն կապված են իշխանությունների աշխատանքի որակի և պետական համակարգի կազմակերպվածության հետ։

Սարսափելի է պատկերացնել, որ այս թվերի ետևում իրական մարդիկ են՝ տասնյակներով ավելացած սպանություններ, բազմաթիվ խախտված կյանքեր, ողբերգության մեջ հայտնված ընտանիքներ, որբացած երեխաներ։ Սա պարզապես թվեր չեն` սա ազգային անվտանգության ճգնաժամ է։

Այսօր, երբ պետական կառույցները հիմնականում զբաղված են վարչապետի անձնական անվտանգության պահպանմամբ, այլ ոչ թե հանրային կարգի և քաղաքացիների պաշտպանության ապահովմամբ, արդյունքը դառնում է այսպիսին։

Նույնիսկ արձանագրվել էր դեպք, երբ մարդու մահվան դեպքը տեղի է ունեցել հենց վարչապետի «անվտանգության» ապահովման արդյունքում»։

Share

Նմանատիպ նյութեր

Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան

Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան

Տևական ժամանակ է, ինչ ուղիղ խոսում ենք այն մասին, որ կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։ «Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով...

Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Գևորգյանը կալանավորվել էր...

ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ

ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանը, որը Ստեփանավան համայնքի ղեկավարի հոկտեմբերին կայանալիք ընտրությանը Ուժեղ Հայաստան կուսակցության համայնքապետի թեկնածու էր։...

Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 3 անձի սպանության, անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական...

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել»,- այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորելու հրահանգ տվածի և կալանավորման որոշում կայացրածի վրա է, այլև բոլոր այն...