Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանը, որը Ստեփանավան համայնքի ղեկավարի հոկտեմբերին կայանալիք ընտրությանը Ուժեղ Հայաստան կուսակցության համայնքապետի թեկնածու էր։ Նրան կալանավորեցին ընտրության շեմին՝ իբրև թե «ընտրակաշառք տալու կամ տալը նախապատրաստելու» համար։
Կալանավորել էին երկու ամսով, և ահա՝ կալանքի տակ գտնվող Գևորգյանը հանկարծամահ է եղել, ըստ տեղեկության՝ սրտի կաթվածից։ Սա ողբերգություն է։ Եթե անգամ ելնենք այն կանխավարկածից, որ նրա հանդեպ կասկածը հիմնավոր էր, ապա կալանքը այդ պարագայում մեղմ ասած չէր կարող լինել համաչափ խափանման միջոց։ Գործնականում շատ պարզ է, որ այդ հանգամանքը միանգամայն կարող էր նպաստել է Գևորգյանի մոտ առողջական խնդրի առաջացմանն ու ողբերգական հետևանքին։ Մինչդեռ շատ պարզ է նաև, որ կալանքը ունեցել է ըստ էության քաղաքական մոտիվ՝ մրցունակ թեկնածուին չեզոքացնել ընտրությունից առաջ։
Ըստ էության, ՏԻՄ ընտրական պրոցեսում սա երկրորդ մահվան դեպքն է, որն ուղիղ իմաստով սպանություն չէ, ինչպես 2025 թվականին Փարաքարի ընտրությանը հաղթած Վոլոդյա Գրիգորյանի դեպքում, բայց փաստացի Արսեն Գևորգյանի պարագայում էլ «կանխարգելվել» է հնարավոր հաղթանակը, ու ինչպես պարզվում է՝ ողբերգական գնով»։






