Վահագն Ալեքսանյանն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ որևէ մեկի մտքով անգամ անցնի իրեն դիմել. Արթուր Սուքոյան

2 Նոյեմբերի, 2026

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է․ «Անկեղծ ասած՝ մտքովս անգամ չէր անցնում, որ անհրաժեշտ կլինի հերքել այն պնդումը, թե ինչ-որ մեկը իմ համար միջնորդել կամ խնդրել է Վահագն Ալեքսանյանին։ Ինձ ճանաչող մարդկանց համար նման պնդումը միայն ժպիտ կարող էր առաջացնել։
Նախ՝ ոչ ոք առանց իմ թույլատվություն չի կարող իմ հարցով ինչ-որ մեկին խնդրել, պայմանավորվել կամ միջնորդել։
Երկրորդ՝ Վահագն Ալեքսանյանն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ որևէ մեկի մտքով անգամ անցնի իրեն դիմել։ Նախ պետք է դիմելու սուբյեկտ լինես, որպեսզի որևէ մեկը քեզ դիմի։ Վահագնի պարագայում, կարծում եմ, այս նախապայմանն ակնհայտորեն բացակայում է։
Երրորդ՝ եկեք պատկերացնենք, որ միջադեպից հետո ես վախեցել, անհանգստացել և դիմել եմ մեր պատգամավորներից որևէ մեկին՝ խնդրել-պայմանավորվել նրա հետ։ Վստահեցնում եմ՝ նույնիսկ իմ ամենահամառ խնդրանքների դեպքում մեր պատգամավորների մեջ չէր գտնվի մեկը, որը Վահագն Ալեքսանյանին խնդրանքով կդիմեր։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի, հենց այս սկզբունքային դիրքորոշման վրա է նաև կառուցված մեր թիմը:
Ի վերջո, ինչքան պետք է անարժեք մարդ լինես, որ Վահագն Ալեքսանյանին որևէ բան խնդրես։ Հուսով եմ՝ նման տպավորություն չենք թողել։
Իրականում այս հարցին ընդհանրապես չէի անդրադառնա, եթե տարբեր հարթակներում այն չշրջանառվեր։ Կարծում եմ՝ բնական է, որ նման հարցեր են առաջացել, բայց եթե այդ հարցերը տվողները գոնե փոքր-ինչ ճանաչում են ինձ, ապա նման բան նրանց մտքով անգամ չպետք է անցներ։ Իսկ եթե անցել է, ապա առնվազն հիմա պարզաբանումս պետք է բավարարի։
Հ.Գ. 4-րդ անգամ չպայմանավորվելու արդյունքում կալանավայրում հայտնված Քոչարյանի դեմքն ուղղակի պատկերացրեք, երբ հանկարծ լսի, թե մենք Վահագնին ինչ-որ բան ենք խնդրել-պայմանավորվել»:

Նմանատիպ նյութեր

Ալիևյան սահմանադրությունը տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում․ Արեգա Հովսեփյան

  «Տարբեր գործիքակազմեր կարող են կիրառվել տարբեր քաղաքական պրոցեսների ընթացքում։ «Ուժեղ Հայաստանը» բոլոր դեպքերում միշտ ունի իր պլաններն ու իր օրակարգը։ Մենք ունենք մեր հստակ օրակարգը․ այն է՝ ալիևյան սահմանադրությունը տեղ չունի...

Փաշինյանն իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է քաղաքացիական բախումների կողմնակից․ Մանուկյան 

Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է քաղաքացիական բախումների կողմնակից, նախաձեռնող և ինժեներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով այն հարցին,...

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել՝ բյուջեի շուրջ կոալիցիոն բանակցությունների ձախողումից հետո

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել՝ բյուջեի շուրջ կոալիցիոն բանակցությունների ձախողումից հետո

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հրաժարական է տվել թագավորին՝ թագավորության 2027 թվականի բյուջեի շուրջ կոալիցիոն բանակցությունների ձախողումից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարվել է Թագավորական պալատի պաշտոնական հայտարարության...

Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան

  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձագանքել է Փաշինյանի՝ ընդդիմության վրա ճնշումներ բանեցնելու մասին հերթական հայտարարությանը։ Գրիգորյանը մասնավորապես նշել է․ «Նման հայտարարություններն...

Հրազդանում հոսանքահարվել են տատ ու թոռ. նրանց հիվանդանոց են տեղափոխել

Հրազդանում հոսանքահարվել են տատ ու թոռ. նրանց հիվանդանոց են տեղափոխել

Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան-Հանքավան...