Այս իշխանությունը չի սովորում իր սխալների վրա, որովհետև գինը ինքը չի տալիս, այլ ժողովուրդը․ Ռոբերտ Քոչարյան

17 Մայիսի, 2026

«Նոր քննարկում էինք ադամանդագործության հարցը և թե ինչ ծավալի արտադրություն է եղել այստեղ։ Ինձ հիշեցնում էին. ես ինչ-որ թվեր լավ չէի հիշում, բայց հետաքրքիր էր, որ տեղի ժողովուրդը լավ է հիշում, թե ոնց այդ ոլորտը զարգացավ այստեղ և քառապատկվեց, հինգապատկվեց, միգուցե տասապատկվեց. արդեն չեմ կարողանում այդ թվերը վերհիշել։ Ասում են, որ դեռ կա արտադրություն, բայց բավական փոքր ծավալի։

Եվ այն ժամանակ հարցի լուծումը հետևյալ տարբերակով եղավ։ Ադամանդագործության հիմնական հարցը հենց հումքն է, ադամանդն է, որը այստեղ մշակվում էր։ Երբ լուծեցինք հումքի հարցը, թռիչքաձև աճ եղավ Հայաստանում ընդհանրապես, և հատկապես Նոր Հաճնում։ Կային մասնագետներ, կային արտադրական հզորություններ, և իշխանության կողմից համեմատաբար համեստ, փոքր ջանքով շեշտակի մեծ արդյունք մենք գրանցեցինք։ Եվ շատ ու շատ ոլորտներում, ոչ միայն ոլորտներում, շատ հարցեր կան նաև քաղաքականության մեջ. եթե կա ցանկություն, եթե կա համոզմունք, ապա փոքր քայլով կարող ես լուծել մեծ հարց։

Փոքր երկիրը կարող է դառնալ մեծ խաղացող. կախված է նրանից, թե ինքն իր պոտենցիալը լա՞վ է պատկերացնում, թե լավ չի պատկերացնում. քայլե՞ր է անում, որոնք այդ ներուժը փոքրացնում են, թե հակառակը՝ քայլեր է անում, որ այդ ներուժը եռապատկվում ու քառապատկվում է։

Այն, ինչ կատարվում է հիմա, ուղղակի թշնամություն է սեփական երկրի և սեփական ժողովրդի նկատմամբ»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Նոր Հաճնում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ , «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը...

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...