Այդ դրոշը պաշտպանելու համար կա՛մ պետք է ադրբեջանցի լինել, կա՛մ ողջ կյանքում պաշտոնի մոլուցքով ապրես. Արթուր Սուքոյան

24 Ապրիլի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը գրել է.

«Արամ Զ Սարգսյանը վրդովմունք է հայտնել Ադրբեջանի դրոշը այրելու կապակցությամբ։ Այդ նույն դրոշի, որի ներքո նրա եղբոր՝ մեր հերոս Վազգեն Սարգսյանի արձանը պղծում էին ադրբեջանցի սրիկաները՝ ծաղրում և նույնիսկ վրան նստած նկարվում։

Ես ինքս համոզված եմ՝ մեր խնդիրները դրոշ վառելով չեն լուծվում։ Բայց երեկվա քայլերթը պարզապես դրոշ վառելու արարողություն չէր։ Իսկ այդ վառելն էլ տասնյակ գործողություններից մեկն էր, որը ուներ իր խորհրդանշական իմաստը։

Կարող է որևէ մեկը չհրճվի դրոշ վառելուց, բայց դրան դեմ կանգնելու ու այդ դրոշը պաշտպանելու համար կա՛մ պետք է ադրբեջանցի լինել (ինչը, բացառում եմ, նրա պարագայում), կա՛մ պետք է ողջ կյանքում պաշտոնի մոլուցքով ապրես՝ հավատալով, թե այսօրվա իշխանությունը երբևէ կգնահատի քո հավատարիմ քայլերը և վերջապես կպարգևատրի քեզ երազածդ պաշտոնով։

Բայց սրանից էլ ավելի զարմանալի ու ցավալի էր մեկ այլ միտք, որը նա արտահայտեց՝ իբր «Տղամարդը պետք է չբարձրաձայնի Հայոց ցեղասպանության թեման»։ Ինչ-որ խճճված ու անիմաստ պատճառաբանություններ բերելով։

Այսքանը գրում եմ ոչ թե նրան պատասխանելու համար, այլ պարզապես ֆիքսելու, որ երբեմն արարատյան պտուղը կարող է այնքան հեռու ընկնել, որ հատի անգամ Արաքսը»։

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...