Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

6 Մայիսի, 2026

Լևոն Քոչարյանի օգնակամ Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով, թե «Քոչարյանը մեր իշխանության ժամանակ տղամարդու կերպարից դարձավ բլոգեր…»։ Տարբեր վիրավորանքներն էլ չցիտեմ։

Հարգելի պրն. Սիմոնյան, բլոգեր լինելու մեջ վատ բան չկա։ Բայց երբ դա ասում է մարդ, ով ժամանակին խաղացել է ակվարիումի ձկան դեր, չափազանց բնական կատարել բռնաբարվածի և բազմաթիվ նմանատիպ կերպարներ՝ կարծես այդ ամենի միջով անձամբ անցած լինի, ապա տարակուսելի է, թե ինչու է «բլոգեր» բառը հնչեցնում որպես վիրավորանք։

Իսկ թե իրականում Ռոբերտ Քոչարյանը ինչ դարձավ ձեր իշխանության օրոք՝ չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, թե ինչ է դառնալու ձեր իշխանությունից հետո։ Քոչարյանը դառնալու է ձեզ չներողը, ձեր քաղաքական մղձավանջը, ձեր գիշերային վախը, այն մարդը, ով ձեզ ստիպելու է պատասխան տալ այս երկրի գլխին բերած աղետի համար։ Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը։

Մինչ դուք ամբիոններից զբաղված էիք ցինիզմով, էժան ծաղրով ու քաղաքական խեղկատակությամբ, Հայաստանը կորցնում էր անվտանգությունը, արժանապատվությունը, եկեղեցին և հազարավոր կյանքեր։ Դու, Ալեն, մեր պետությունը վերածեցիր նկարահանվածդ սերիալների մակարդակի։

Բայց կա մի բան․ ցանկացած իշխանություն մի օր վերադառնում է իրականություն։ Իսկ քո պարագայում այդ իրականությունը դաժան է լինելու։ Երանի ես տալու «ակվարիումային» ժամանակներիդ։
#Ստանալու_ենք_միասին #Հայաստան_դաշինք_17

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը կարող է մեկնել Թուրքիա

Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը կարող է մեկնել Թուրքիա

Նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտի վեցերորդ տարելիցին, Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը՝ COP31-ը։ Միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր՝...

Պարզվել է Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժածների ինքնությունը

Պարզվել է Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժածների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, հաղորդում է...

Ֆրանսիայում համազգային բողոքի ցույցերի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

Ֆրանսիայում համազգային բողոքի ցույցերի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

Փարիզի խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, փակվել է այցելուների համար՝ Ֆրանսիայում անցկացվող համազգային բողոքի ցույցերի պատճառով։ Աշտարակի պաշտոնական կայքում նշվում է. «Համազգային ցույցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակն այսօր փակ է»։ Ֆրանսիայի իշխանությունների...

Վարդապետյանը «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Վարդապետյանը «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

2026 թվականի մարտի 25-ին կարգապահական վարույթ է  հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ: Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 2-ին կայացած նիստում...

Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով

Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով

Եվրոպական քաղաքների միջև չվերթներ իրականացնող մի քանի մարդատար ինքնաթիռներ ռումբի հնարավոր տեղադրման մասին ահազանգեր են ստացել։ Որոշ ինքնաթիռներ ուղղորդվել են դեպի այլ օդանավակայաններ, իսկ մեկ չվերթի ուղևորները վայրէջքից հետո տարհանվել են։ Չեխիայի ոստիկանությունը...