«Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է․ «Կարճ ասած»

25 Հունիսի, 2026

 

Երեք քաղաքացի զրուցում-բանավիճում էին և ինձ տեսնելով՝ կարծիքս հարցրին ադրբեջանցիների՝ Հայաստանում հնարավոր բնակեցման վերաբերյալ։ Իմ կարծիքը հետևյալն էր՝ Նիկոլից սպասում եմ ամեն ինչ, ու հատկապես՝ ինչը որ հերքում է շատ ջիգյարով, համոզված եմ, որ հենց դա էլ տեղի կունենա։ Երեք քաղաքացուց երկուսը ինձ հետ համամիտ էին և նույնը բացատրում էին իրենց նիկոլական ընկերոջը։ Սա ասում է՝ բամբասանքներ են, Նիկոլն է երաշխավորել, որ ադրբեջանցիներ չեն գալու Հայաստանում բնակվեն։ Երեքիս ծիծաղն էլ եկավ այդ խոսքից։ Էն մեկն ասում է՝ էն տարի, որ Նիկոլին մոտեցար, բան խնդրեցիր, ինքն էլ խոստացավ, արե՞ց։ Պատասխանում է՝ ցավոտ տեղիս կպար։ Ասում է՝ բա որ քո էդ «մե թիքա» պրոբլեմը խոստացավ, խաբեց, բա Ալիևի՞ պրոբլեմը կլուծի։

Ընդամենը մի քանի օր առաջ Նախիջևանում տեղի ունեցավ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանս-փառատոն։ Կազմակերպվել պետական մակարդակով։ Պահանջում էին Հայաստանի հետ բանակցությունների մեջ ներառել ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելը։ Դրել էին Հայաստանի քարտեզի մակետը, մարզերը՝ ադրբեջաներենով։ Հայաստանի կառավարությունից ոչ մի արձագանք չի եղել։ Իսկ այսօր միայն լրագրողների պնդմամբ Նիկոլն արձագանքում է և գիտե՞ք ոնց․ մեղադրելով Հայաստանին։ Լսենք դրան։

Սինքրոն — «Քանի մեր ԱԺ-ում դրված է Արցախի դրոշը, հայելային պատասխանը լինելու է»։

Եթե ադրբեջանցիներին հարցնեք, նրանք այ էս արդարացումը չեն տա, կասեն՝ Հայաստանը մերն է։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ պատասխանն է չլսելու տալիս և ընկնում պեչենու բաղերը՝ «քանի որ ընդդիմադիրները դրել են Արցախի դրոշը», «քանի որ Դաշնակցությունը Սփյուռքում կազմակերպում է քննարկումներ»․․․։ Էն որ ասում են ջայլամի քաղաքականություն, դա բնավ չի նշանակում, որ ջայլամը մտել ա քաղաքականություն, բայց նշանակում է, որ որոշները արհամարհում են վտանգները, ջայլամի պես գլուխը թաքցնելով՝ մտածում են, որ մարմինն էլ չի երևա։ Ադրբեջանցիներն ասում են՝ Հայաստանն իրենց պապենական հողն է, այ սրան արձագանք չի տալիս Հայաստանի կառավարությունը։ Սա ընդամենը արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձը միավորում է ադրբեջանցիների Հայաստան գալու թեմային։ Արցախցիների վերադարձի թեման ՔՊ-ն չի զարգացնում, այլ՝ ընդդիմադիրները, արցախցիները, բազմաթիվ հանրային գործիչներ․ խորհրդարանում Արցախի դրոշները իշխանությունը չի տեղադրել, տեղադրել են ընդդիմադիր պատգամավորները։ Ավելին, Հայաստանի իշխանությունն այս ամենին հակադարձում է Ադրբեջանից ավելի ուժգին։ Իսկ ահա ադրբեջանցիների վերադարձի, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեման քննարկում է Ադրբեջանի կառավարությունը, Իլհամ Ալիևը, նրա աշխատակազմն է ֆինանսավորում։ Հայաստանում արցախցիների քննարկմանը դահլիճ չեն տրամադրում, իսկ այնտեղ Ալիևն է կազմակերպում։ «Արևմտյան Ադրբեջանի» մասին փառատոններին ելույթ է ունենում միլի մեջլիսի փոխխոսնակը, այստեղ Արցախի վերաբերյալ քննարկումներին տեսե՞լ եք Ռուբինյանի մասնակցությունը։ Այնտեղ ելույթ է ունենում նախագահի գրասենյակի ներկայացուցիչը, դրանց կրթության նախարարը․ դուք այստեղ արցախցիների վերադարձի կոնֆերանսներին տեսե՞լ եք Ժաննա Անդրեասյանին։ Եվ ուրեմն, ձեզ վստահաբար կարող եք հիմարացնել, ժողովրդին՝ ոչ։

Էն օրն էլ ասում էր՝ Արցախի դրոշը պատերազմի սպառնալիք է։ Որևէ անգամ լսե՞լ եք Ալիևն ասի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ից մի խոսեք, պատերազմի սպառնալիք է։ Ինչքան էլ սա ասի, թե «Արևմտյան Ադրբեջանը» չունի կիրառական նշանակություն, այնքան խորացնելու է կասկածները, որ դա իրականանալու է։ Որովհետև չնայած սրանց հերքումներին, նրանք միլիարդավոր մանաթներ են ծախսում, կազմակերպչական աշխատանք են տանում և մտցնում են արդեն միջազգային իրավական օրակարգ, մի բան, որը սա չի անում արցախցիների վերադարձի մասով, չնայած որ նրանց՝ արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանված է միջազգայնորեն։ Բաքվի նպատակը միայն ներքին լսարանի համար քարոզչություն իրականացնելը չէ։ Խնդիրը միջազգային շրջանառության մեջ այդ եզրույթը մտցնելն է, որպեսզի ժամանակի ընթացքում այն վերածվի քաղաքական պահանջի, հետո՝ բանակցային պահանջի, հետո՝ ճնշման գործիքի։

Այնպես որ, եթե Հայաստանում այս պահից սկսած Արցախ բառը ոչ մեկն անգամ չասի, մեկ է՝ Ադրբեջանն իր թեզը տանելու է, որովհետև դա իրենց համար, ասել են, ռազմավարական նշանակություն ունի։

Ժողովուրդ ջան, եթե Հայաստանում տեղի ունենան փառատոններ այն մասին, որ Ադրբեջանը հին հայկական հող է, առաջինը Նիկոլը կասի սադրում եք ու քրեական գործեր կնախաձեռնի․ այնտեղ՝ Բաքվում, ամեն օր կազմակերպում են միջոցառումներ ու ասում՝ Հայաստանն իրենց հողն է, Հայաստանի իշխանությունը կենդանության նշան ցույց չի տալիս։

Հունիսի 20-ը փախստականների համաշխարհային օրն է։ 150 հազար փախստական ունենք, տասնյակ հազարավոր փախստականներ էլ ունենք 1988-ից ի վեր, մի հատ միջոցառում տեսա՞ք պաշտոնական։ Ոչ։ Իսկ Ադրբեջանի կառավարությունը կազմակերպեց ու դարձյալ խոսեց «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին։ Այնպես որ, իրենց մոտ ոչ թե հայելային արձագանք է, այլ հստակ ռազմավարություն։ Նիկոլը պատրաստվում է բռունցքն ուղարկել Հայաստանի ներսում Արցախի թեման խեղդելու վրա։ Այսօր ճեպազրույցում ասում է․

Սինքրոն — «Ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, այդ թվում՝ այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս տեսլականի օգտին քվեարկել է»։

Որերորդ անգամ ասում է, թե հայ ժողովուրդն իրեն տվել է Ղարաբաղյան շարժումը փակելու մանդատ, էսինչ բանի համար մանդատ, էնինչ բանի համար մանդատ։ Սուտ է։ ՀՀ քաղաքացին իրեն մանդատ չի տվել ու չի տվել՝ այ էս բոլոր վտանգները հասկանալով։ Փաշինյանը գողացել է խորհրդարան անցնող կուսակցության մանդատները, ձայներ է գողացել պետական ընտրակաշառքով, վարչական ռեսուրսով, բռնաճնշումներով, նկարչությամբ։ Ընտրության արդյունքները վիճարկել են ընտրությանը մասնակցածների գրեթե կեսը։ Այնպես որ իրեն մանդատ չեն տվել։ Ու մանդատ չեն տվել անգամ պաշտոնական թվերով․ պաշտոնական թվերով՝ Նիկոլի վարած քաղաքականությանը դեմ քվեարկածների թիվն ավելի մեծ է, քան նրան ընտրածներինը։ Նա տարել է 49 տոկոս ձայն ընդամենը, որից կեղծել է միգուցե 48 տոկոսը, չեմ կարող ասել, որովհետև 4 տոկոս ԲՀԿ-ից գողացողը կարող էր 48 տոկոս էլ մյուսներից գողանալ։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, մարդը, որ 2018-ին ասում էր՝ սուտ են ասում, թե եկել եմ Արցախը հանձնեմ, բայց հանձնեց, նույնն էլ հիմա է ասում՝ սուտ են ասում, թե «Արևմտյան Ադրբեջան» է լինելու, բայց տանելու է դրան։ Մենք, կարծում եմ, չպետք է հետաքրքրի, թե ինչպես է արդարանում Փաշինյանը․ նա Հայաստանը դարձնում է Արևմտյան Ադրբեջան, մենք պետք է խոսենք, թե ինչպես է ժողովուրդը դրան հակազդելու։ Այլապես, ինչպես հերքում էին Արցախի հանձնումը, բայց դա համարեցին միակ փրկություն, այս դեպքում էլ Հայաստանի միակ փրկություն կհամարեն ադրբեջանցիների գալը։ Ադրբեջանն արդեն սկսել է «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը, որովհետև հստակ գիտի՝ Երևանում նստած է մարդ, ով սեփական աթոռը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։

Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

ԱԺ քանդումը շարունակվում է. Վահագն Ալեքսանյանը` փոխխոսնակի թեկնածու

ԱԺ քանդումը շարունակվում է. Վահագն Ալեքսանյանը` փոխխոսնակի թեկնածու

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Այս մասին Ալեքսանյանը ՔՊ նիստից հետո հայտնել է լրագրողներին։ «Ես հավակնում եմ լինել ԱԺ փոխնախագահ, տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ»,-հայտնել է Վահագն...

Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների ներկա վիճակն ու...

ՔՊ-ն մերժել է Ալեն Սիմոնյանին, այժմ էլ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանին են տեսնում

ՔՊ-ն մերժել է Ալեն Սիմոնյանին, այժմ էլ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանին են տեսնում

Քաղաքացիական Պայմանագրի վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային Ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փակ քվեարկության...

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում, գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ «Օրերս «Վերադարձ Արեվմտյան Ադրբեջան» աշխարհաքաղաքսկան նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի նախագահի անմիջական նախաձեռնությամբ Նախիջեվանում անցկացվեց հերթական այսպես...

Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց

Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։ Ավելի վաղ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք ու գրավ: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է...