Աննա Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլիին

17 Օգոստոսի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Աննա Գրիգորյանը կարևորել է տարբեր ձևաչափերով Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը։ Խմբակցության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել հետընտրական շրջանում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, խոսել ներքաղաքական իրադարձություններից, անդրադարձել նորընտիր խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին։

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում  փոխգործակցության զարգացման վերաբերյալ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր

Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն արցախցի Արթուր Առուշանյանը նվաճեց նաև Ամերիկայի գավաթը. Ռոման Երիցյան

Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն արցախցի Արթուր Առուշանյանը նվաճեց նաև Ամերիկայի գավաթը. Ռոման Երիցյան

Արցախցի Արթուր Առուշանյանը նվաճեց նաև Ամերիկայի գավաթը: Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը. Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն, արցախցի Արթուր Առուշանյանը հերթական փառահեղ հաղթանակն է տոնել՝ դառնալով նաև Ամերիկայի գավաթի չեմպիոն։ Արթուրն այն արցախցիներից...

ՀՀ դրոշի և զինանշանի բացատրությունը ևս հանվել է նոր Սահմանադրությունից

ՀՀ դրոշի և զինանշանի բացատրությունը ևս հանվել է նոր Սահմանադրությունից

Նոր Սահմանադրության նախագծի մեջ խմբագրվել է նաև գործող սահմանադրության Հոդված 21-ը, որը վերաբերում է ՀՀ խորհրդանիշերին։ Գործող Սահմանադրության մեջ գրված է․ «Հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը 1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր,...

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո»

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո»

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն օրերս մասնակի բավարարել է Սամվել...

Ընտրություննե՞ր է ուզում, թող հրաժարական տա, «զադերժկան» ինչո՞ւմն ա․ Արթուր Խաչատրյան 

«Ընտրություննե՞ր է ուզում, «զադերժկան» ինչո՞ւմն է։ Թող հենց վաղը հայտարարի, հրաժարական տա, մենք էլ տեսնենք։ Եթե այդքան քաջ և անվախ է, թող հրաժարական տա։ Իսկ եթե մենք վախենայինք ընտրություններից, կասեինք՝ հա՛, հա՛, ճիշտ ես ասում, արի՛,...

Բաքվում ուրախ են․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան. մամուլի անդրադարձը

Բաքվում ուրախ են․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան. մամուլի անդրադարձը

Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Անկախության հռչակագրին հղման բացակայությանը։ Բաքվի մամուլը պնդում է՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանվել է...