«Պարոն Ռուբինյան, ի՞նչ կա, այդքան ոգևորվել եք, ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը որ ասում է՝ անկախ արդյունքից գնալու եմ, ձեզ համար այդպես շանսերը մեծացե՞լ են ինչ-որ կարիերային աճ ապահովելու, դուք ամեն կերպ հոգեցունց ձևով ուզում եք համոզել ընդդիմությանը։ Պարոն Ռուբինյան, այդքան հոգեցունցումների մեջ մի ընկեք, ձեզ մի պատառոտեք, դուք հետնորդը չեք լինելու, այդքան մի աղաչեք ընդդիմության ձայները ստանալու համար, պետք չէ։ Հիմա, երբ հարցնում եք, թե որն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, շատ պարզ է. այդ դիրքորոշումն արտահայտված է «Հայաստան» դաշինքի ծրագրում։ Կարող եք կարդալ, տեսնել»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






