Բաքվում ուրախ են․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան. մամուլի անդրադարձը

23 Նոյեմբերի, 2026

Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Անկախության հռչակագրին հղման բացակայությանը։ Բաքվի մամուլը պնդում է՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանվել է Ադրբեջանի պահանջով: Գրում է Operativmedia.az-ը:

Vesti.az-ը հաստատում է՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանվել է Ադրբեջանի պահանջով:

«Axar.az»-ն էլ ընդգծում է, որ Բաքուն Անկախության հռչակագրին վերաբերող դրույթի հեռացումը դիտարկում է որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական նախապայմաններից մեկը։

Հատկանշական է, որ ադրբեջանական մամուլը նոր ՀՀ Սահմանադրության նախագծի այս դրույթը ներկայացնում է Բաքվի կողմից նախկինում առաջ քաշված պահանջի համատեքստում։

«Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության մեջ կարևոր միակ հարցը մեր դեմ տարածքային պահանջների վերացումն է», — APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը: «Բաքուն ոջունում է ՀՀ նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը և հաստատում, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ ադրբեջանական պահանջ է»,- հայտարարել է նա:

Ակնհայտ է, որ Բաքուն չի թաքցնում՝ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման և սահմանադրական հանրաքվեի անցկացումը Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից է՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում

Նմանատիպ նյութեր

ՀՀ դրոշի և զինանշանի բացատրությունը ևս հանվել է նոր Սահմանադրությունից

ՀՀ դրոշի և զինանշանի բացատրությունը ևս հանվել է նոր Սահմանադրությունից

Նոր Սահմանադրության նախագծի մեջ խմբագրվել է նաև գործող սահմանադրության Հոդված 21-ը, որը վերաբերում է ՀՀ խորհրդանիշերին։ Գործող Սահմանադրության մեջ գրված է․ «Հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը 1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր,...

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո»

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո»

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանից։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն օրերս մասնակի բավարարել է Սամվել...

Ընտրություննե՞ր է ուզում, թող հրաժարական տա, «զադերժկան» ինչո՞ւմն ա․ Արթուր Խաչատրյան 

«Ընտրություննե՞ր է ուզում, «զադերժկան» ինչո՞ւմն է։ Թող հենց վաղը հայտարարի, հրաժարական տա, մենք էլ տեսնենք։ Եթե այդքան քաջ և անվախ է, թող հրաժարական տա։ Իսկ եթե մենք վախենայինք ընտրություններից, կասեինք՝ հա՛, հա՛, ճիշտ ես ասում, արի՛,...

Նոր տեխնոլոգիա բերելով՝ Հայաստանը կհայտնվի կրկնակի կախվածության մեջ․ Արմեն Մանվելյան 

«Խնդիրը նրանում է, որ, ցավոք սրտի, մենք գործ ունենք իշխանությունների հետ, որոնք փորձում են մեզ բացատրել որոշ պրիմիտիվ, դասագրքային ճշմարտություններ։ Դիվերսիֆիկացում և այլն․ դասագրքային մակարդակում դա շատ լավ է հնչում, բայց երբ փորձում ենք...

Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է․ Արթուր Խաչատրյան

  «Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է։ Ահաբեկչի հետ չեն բանակցում։ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի կալանավորված ղեկավարների նկատմամբ հարուցված...