17 03 2015

Մեր արտահանողներն արդեն կարող են ապահովագրվել գնորդի չվճարումից



Հայաստանում իր գործունեությունն է սկսում դեռևս 2013 թվականին կառվարության որոշմամբ հիմնադրված՝ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը»:

Ինչպես Yerevan.Today-ի հետ զրույցում ներկայացրեց գործակալության տնօրինության անդամ Վազգեն Աբգարյանը, ապահովագրվում են գնորդի կողմից մեր արտահանողների ապրանքների տարաժամկետ վճարման դեպքում առաջացող ռիսկերը:

Օրինակ` երբ գնորդը չի վճարում հայ արտահանողից գնված ապրանքների համար, գործակալությունը արտահանողին փոխհատուցում է այդ գործարքի գումարի 85-90 տոկոսի չափով: Ապահովագրավճարներն էլ թանկ չեն, կախված այն երկրի ռիսկայնությունից, որի ռեզիդենտ է հանդիսանում գնորդը, ապահովագրավճարները կազմում են գործարքի գումարի 0.3-ից մինչև 1.1 տոկոսը: Կան երկրների ռիսկայնության 4 դասակարգումներ: Նոր ծրագիրն ուղղված է Հայաստանից արտահանումը խթանելուն: Մանրամասները՝ տեսանյութում:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ