ՀՀ բանկերում տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 9-ին ունի հետևյալ պատկերը.
1 դոլարի առքի առավելագույն գինը 484․50 դրամ է՝ բանկերի գերակշիռ մասում, նվազագույն գինը՝ 484 դրամ:
1 դոլարի վաճառքի առավելագույն գինը 487․50 դրամ է, նվազագույն գինը՝ 486․50 դրամ՝ «Արմսվիս» և «Արցախ» բանկերում:
1 եվրոյի առքի առավելագույն գինը 554 դրամ է՝ «Բիբլոս» և «Հայբիզնես» բանկերում, նվազագույն գինը՝ 550 դրամ:
1 եվրոյի վաճառքի առավելագույն գինը 562 դրամ է, նվազագույն գինը՝ 558 դրամ՝ «Արմսվիս» բանկում:
1 ռուբլու առքի առավելագույն գինը 7.26 դրամ է՝ «Հայէկոնոմ» և «ՎՏԲ-Հայաստան» բանկերում, նվազագույն գինը՝ 7.15 դրամ:
1 ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.45 դրամ է, նվազագույն գինը՝ 7.35 դրամ՝ «Էվոկա» բանկում:
Միջին փոխարժեքը 1 դոլարի առքի պարագայում 484.19 դրամ է, վաճառքինը՝ 487.22 դրամ:
Միջին փոխարժեքը 1 եվրոյի առքի պարագայում 552.24 դրամ է, վաճառքինը՝ 560.38 դրամ:
Միջին փոխարժեքը 1 ռուբլու առքի պարագայում 7.21 դրամ է, վաճառքինը՝ 7.41 դրամ:
Կենտրոնական բանկի սահմանած միջին փոխարժեքը 1 դոլարի պարագայում 485.99 դրամ է, եվրոյինը՝ 556.51, ռուբլունը՝ 7.29 դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը