09 12 2021

Ռումբի ահազանգ՝ Երևանում. shamshyan.com

Ռումբի ահազանգ՝ Երևանում. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 127/3 շենքի հանրակացարանի 6,7 և 8-րդ հարկերում ռումբ  է տեղադրված:

Այս պահին հրշեջներն ու պարեկները շենքից բնակիչներին տարհանել են և կատարվում են որոնողական աշխատանքներ:  Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգող   քաղաքացուն, ով տեղափոխվել  է ոստիկանության Էրեբունու բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ