ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, այսօր ստուգայցեր են կատարել ոլորտային հիմնական ուղղություններով՝ հանրային սննդի կետեր, իրացման ցանց, սննդի արտադրություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Արձանագրված իրավիճակը հուսադրող է. Երևանում խախտումներ չեն գրանցվել, իսկ մարզերում՝ ընդամենը երկուսը: Հայտնաբերված թերացումներն էլ անպարտաճանաչության՝ գրանցամատյանների թերի լրացման ու դիմակների ոչ պատշաճ կրման, արդյունք են:
Շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ հանգստյան տների հանրային սննդի կետերը։ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սունիքի հանգստյան տների ճաշարաններում և ռեստորաններում գրանցվել է ՀՀ պարետի որոշումների պահպանման բարվոք վիճակ:
Սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով՝ այսօր 24 և 48 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների գործունեությունը:
Նախկինում և այսօր արձանագրած խնդիրները շտկելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կշարունակի ստուգայցերն ու կրկնայցերը սննդի շղթայի տնտեսավարողների մոտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը