20 04 2020

4 օրում փրկարարները կատարել են 2654 վարակազերծում

4 օրում փրկարարները կատարել են 2654 վարակազերծում

ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։ Նույն կառույցն օրվա ընթացքում կարող է ախտահանման ենթարկվել մի քանի անգամ՝ կախված մարդկանց հոսքից։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում և այլն։

ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաև բնակելի շենքեր են վարակազերծվում։

Ապրիլի 16-20-ը փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երևանում, 2307-ը՝ մարզերում։

Ախտահանվել են Ազգային ժողովի, ՀՀ դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքերը, Արարատի երկաթուղային կայարանը, ինչպես նաև բազմաթիվ այլ տարածքներ։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում տրանսպորտային միջոցներն ու տեխնիկան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ