Չվերթները կանոնավոր իրականացվում են, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալուն, դա ամրագրված է ինչպես մեր կառավարության որոշման, այնպես էլ երկու երկրների կառավարության ղեկավարների զրույցի ընթացքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Միայն Ռուսաստանից վերադառնալ ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին հորդորում ենք չօգտվել ցամաքային ճանապարհից, քանի որ արդեն այսօրվանից ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը, որով արգելվում է օտարեկրացիների մուտքն իր երկրի տարածք երկու ժշաբաթ ժամկետով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը